Ուրեմն տենց ա պետք, քաղաքական որոշում է կայացվել (տեսանյութ)
ՔաղաքականությունԱյսօր Կառավարության նիստից հետո լրագրողները ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանից հարցրին, թե ինչու՞ Արցախի Հանրապետության անկախության օրը ՀՀ կառավարության անդամները, այդ թվում՝ վարչապետը, Արցախում չեն:
«Ուրեմն որոշում կա, տենց ա պետք, քաղաքական որոշում է կայացվել էդ ձևով անել, որևէ ուրիշ բաներ մի փնտրեք: Կարծում եմ, որ որևէ խնդիր չկա, ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձևով անել, կարծում եմ՝ պետք չէ ավելի մեծ պրոբլեմներ շինել»,- ասաց Խաչատրյանը՝ հորդորելով այդ հարցերով դիմել վարչապետի մամուլի ծառայությանը: