Նավթի գները
ՏնտեսությունՈւրբաթ առավոտյան նավթի համաշխարհային գները չեն շեղվել երեկվա փակման մակարդակից այն բանից հետո, երբ Brent-ը շաբաթվա սկզբից թանկացավ 12 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը մնացել է նախկին փակ մակարդակում` մեկ բարելի դիմաց 73.03 դոլար, WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.19 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 69.86 դոլարի:
Ուրբաթ առավոտյան նավթի շուկան թույլ դինամիկա է ցուցադրում այն բանից հետո, երբ «սեւ ոսկին» նախորդ չորս աճուրդային օրերի արդյունքներով կտրուկ թանկացավ: Brent տեսակի նավթի գինը բարձրացել էր 12 տոկոսով, իսկ WTI տեսակի նավթը թանկացել էր 10 տոկոսով: Գների այդպիսի բարձրացմանը նպաստել են տարբեր գործոններ, այդ թվում` «Իդա» փոթորիկը, որն ազդել է ԱՄՆ Լուիզիանա նահանգի ինը գործարանների աշխատանքի վրա: Սակայն այժմ փոթորիկը թուլացել է մինչեւ արեւադարձային դեպրեսիա: