Լավրովը պատմել է իր վախերի մասին
ԱշխարհՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Նոր գիտելիք» մարաթոնի մասնակիցների առջեւ, պատմել է իր վախերի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նա ասել է, որ վախենում է բարձրությունից։
«Եկատերինբուրգում հանդիպումներից մեկի ժամանակ ինձ բարձրացրեցին «Ռուսական պղնձի ընկերության» շենքի 28-րդ հարկ, որն ուներ ապակե պատ եւ նայում էր դեպի փողոց։ Ահա դրանից եմ ես իսկապես վախենում։ Անկեղծ եմ խոսում»,-պատմել է Լավրովը՝ հեգնանքով հավելելով, որ վերջին շրջանում իրեն ոչ ոք չի վախեցրել։