Պավլիկ Մանուկյանը հարցազրույց է տվել
ՀասարակությունՕրերս «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը պատասխանել էր «Հրապարակ»-ի հարցերին՝ իր փաստաբան Հարություն Բաղդասարյանի միջոցով։ Պավլիկ Մանուկյանը պատասխանել է նաև երեք վերջին հարցերին:
-Ձեր հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի և իշխանության հրաժարականն էր, ինչը տեղի չունեցավ անգամ զենքի կիրառման դեպքում, այլ տարբերակ կա՞ հասնելու իշխանափոխության, և ո՞րն է:
Մեր նպատակը զենքի ուժ կիրառելը չի եղել, մեր նպատակը եղել է հնարավորինս անցնցում, առանց արյունահեղության, եղբայրասպան բախումների այդ չարիքից ձերբազատվելը և ժողովրդից գողացված իշխանությունը և ունեցվածքը ժողովրդին վերադարձնելը: Իմ կարծիքով` դրանում համոզված է ժողովուրդը, և իշխանական օղակներում որոշակի անհատներ: Ոմանց դեռ ապաշխարհելու ժամանակ կա, կարճ, բայց կա: Իսկ մեր պայքարը հաղթական ավարտին կհասնի միայն ու միայն մեր համախմբմամբ և համաժողովրդական մոբիլիզացիայով, որը լինելու է անշուշտ, դրանում իր մեծ դերակատարությունը պիտի ունենա և մտավորականությունը, և զինվորականությունը, և Սփյուռքը, և ամենակարևորը` երիտասարդությունը, որի շարքերը, ցավոք, գնալով նոսրանում են:
Շարունակությունն՝ այստեղ