Երկու գերի է վերադարձել Հայաստան. ինչի՞ դիմաց
ՀասարակությունՀայաստան են վերադարձել 2 գերիներ։ Գերիներին հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Այս մասին հայտնում է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության տելեգրամյան ալիքը։
Հայտնի են նաև Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Նրանք են Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Թորոսյանը։
Ըստ «Արմենպրես»-ի՝ գերիների դիմաց Ադրբեջանին է փոխանցվել օգոստոսի 25-ին Մարտակերտում ձերբակալված Ջամիլ Բաբաևը։
Ավելին՝ այստեղ