Մշտական հանձնաժողովի նիստը չկայացավ
ՔաղաքականությունՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի նիստը չկայացավ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով։ Օրակարգում կառավարության՝ ««Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների և այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր:
Մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը տեղեկացրեց, որ հիմնական զեկուցող էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը գտնվում է արձակուրդում, այդ պատճառով նիստը հետաձգվում է: