Մարդու կյանքը փրկելիս մահացել է ՌԴ ԱԻ նախարարը
ԱշխարհՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը մահացել է Նորիլսկում ընթացող վարժանքների ժամանակ: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
«Ցավով հայտնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս։ Դեպքը տեղի է ունեցել Նորիլսկում, միջգերատեսչական վարժանքներին՝ մարդու կյանք փրկելու ժամանակ», – նշված է հայտարարության մեջ։
Զինիչևը 55 տարեկան էր։