Հայերեն


1994թ. Նախագահի գլխ․ խորհրդականի գաղտնի այցը Աֆղանստան

Քաղաքականություն

«Մեդիամաքս»

Մեդիամաքս-ը շարունակում է «Հատուկ թղթապանակ» հատուկ նախագիծը, որի նպատակն է ներկայացնել արտաքին քաղաքական իրադարձությունների անհայտ կամ քիչ հայտնի մանրամասները:

Պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը 1990-ական թվականներին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն էր: Նա ներկայումս աշխատում է հիշողությունների գրքի վրա եւ համաձայնեց պատմել մեզ այդ գրքի դրվագներից մեկի մասին:

1994թ. մայիսին ընդունվեց Բիշքեկի հայտարարությունը, որին հաջորդեց հրադադարի համաձայնությունը: Այդ փաստաթղթում երկու կարեւոր կետ կար` կրակի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը եւ «առաջիկա 10 օրվա ընթացքում բանակցությունները ավարտելու եւ մինչեւ ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 22-ը զինված հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագրի ստորագրումը»:

Եվ ադրբեջանական, եւ հայկական կողմերը ունեին այն պատկերացումը, որ այս հրադադարի պայմանագիրը պայմանական է, քանի որ «ի՞նչպես վարվել, եթե նշված 10 օրվա ընթացքում բանակցություններ տեղի չունենան, կամ դրանք տապալվեն» հարցը բաց էր մնում: Հակամարտության երեք կողմերն էլ ընդունում էին այդ փաստաթուղթը որպես դադար, եւ պատրաստվում էին պատերազմի վերսկսմանը: Մեզ, իհարկե, դա պետք չէր, քանի որ հաղթած կողմն էինք՝ այն ինչ կարելի էր պատերազմով անել՝ արդեն արել էինք: Ակնկալում էինք, որ հրադադարից անմիջապես հետո ինտենսիվ բանակցություններ կսկսվեն եւ Ռուսաստանի հատուկ դեսպան Վլադիմիր Կազիմիրովն իր ակտիվ դերակատարությունը կունենա այդ գործընթացում: Այդ ամենը, սակայն, տեղի չունեցավ, մեծ ջանքեր չգործադրվեցին:

Ադրբեջանի բանակն այդ պահին սոսկալի վիճակում էր: Հետեւաբար, իրենք համաձայնագիր էին ստորագրել Աֆղանստանի հետ՝ պատերազմում մոջահեդներին ներգրավվելու վերաբերյալ: Հայտնի փաստ է, որ մոջահեդներն ակտիվ մասնակցում էին Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ 1993-1994թթ. վարվող ռազմական գործողություններին: Տեղյակ էինք, որ այս անգամ Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ուներ մեծ թվով մոջահեդներ ներգրավելու վերաբերյալ, եւ պատերազմի վերսկսման համար Բաքուն մեծ հույսեր էր կապում նրանց հետ: Սկսեցինք մտածել, թե ինչ միջոցներ կարող ենք կիրառել դա կանխելու համար:

Մի միջնորդի միջոցով ծանոթացել էինք Աբդուլհակ անունով մի մարդու հետ, ով ԽՍՀՄ դեմ պատերազմած աֆղան մոջահեդների ղեկավարներից մեկն էր։ Աբդուլհակը գտնվում էր Ջելալաբադում, իսկ նրա եղբայրը այդ տարածքի նահանգապետն էր: Դիմեցինք Աբդուլհակին՝ Աֆղանստանի վարչապետ Գյուլբեդին Հեքմաթյարի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով:

1994թ. հունիսին բավականին գաղտնի պայմաններում նախապատրաստեցինք իմ այցը Ջելալաբադ՝ վարչապետ Հեքմաթյարի հետ հանդիպելու: Այցիս մասին տեղյակ էին շատ քչերը՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հղացել էր այդ հանդիպման գաղափարը, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը եւ իմ գլխավոր օգնական Հասմիկ Հարությունյանը։

Աֆղանստանում այդ ժամանակ քաղաքացիական պատերազմ էր ընթանում, եւ ՄԱԿ-ը արգելել էր այնտեղ թռիչքներ իրականացնել: Սակայն վերոնշված միջնորդի հետ, հատուկ փոքր օդանավով, ճանապարհին վառելիքի համար մի քանի անգամ կաշառելով տեղացիներին, ի վերջո, հասա Ջելալաբադ: Օդանավակայանից ինձ ուղեկցեցին թագուհու ամառանոց եւ երկու ժամ անց տեղափոխեցին նահանգապետի՝ Աբդուլհակի եղբայր Քադերի տուն: Սկսեցի ավելի խիստ կենտրոնանալ վարչապետ Հեքմաթյարի հետ հանդիպման վրա, խորհրդակցեցի նաեւ Աբդուլհակի ու Քադերի հետ։ Հեքմաթյարը ուղարկել էր իր երկու խորհրդականներին, որպեսզի ինձ հետ խոսեն ու տեսնեն՝ ի՞նչ են անելու. վարչապետը ծանոթ էր հանդիպման թեմային, բայց ոչ ավելին: Մեր խոսակցությունից հետո խորհրդականները հեռացան, հավանաբար, վարչապետին զրույցի մանրամասները տեղեկացնելու համար: Որոշ ժամանակ անց, իրենցից մեկը վերադարձավ եւ տարավ ինձ վարչապետի մոտ: Նրա նստավայրը քաղաքից դուրս էր գտնվում, մի բանակային ճամբարում:

Երբ տեղ հասանք, ստիպված էինք մի քանի հարկ ներքեւ իջնել: Ինձ ասացին, որ այդ պահին նա աղոթում է եւ խնդրեցին մի փոքր սպասել:

Որոշ ժամանակ հետո մտանք Հեքմաթյարի մոտ: Վարչապետից բացի սենյակում եւս 7-8 հոգի կար, բոլորն էլ ծալապատիկ նստած հատակին՝ բարձերի վրա: Խոսեցինք մեկ ժամից ավել: Ամեն կերպ փորձում էի համոզել նրան, որ մոջահեդները չպետք է Ադրբեջան գան: Նա փորձում էր հերքել, որ նման համաձայնություն ունեն Ադրբեջանի հետ, սակայն շարունակում էր լսել իմ տարբեր փաստարկները։ Կողքից կարող էր թվալ, որ խուլերի խոսակցություն է ընթանում, սակայն դա այլ տեսակի բանակցություն էր. շատ կարեւոր էր հետեւել Հեքմաթյարի յուրաքանչյուր հերքումի մեջ տեղ գտնող նրբություններին, ինչպես նաեւ իր շարունակական ժպիտի փոփոխություններին, երբ կարեւորում էր մի խոսք կամ արտահայտություն իր կամ իմ կողմից։ Հեքմաթյարի ժպիտն ու խոսակցությունը հանգիստ էին, սակայն նայվածքում այլ մարդ էր դրսեւորում։ Հանդիպման ավարտին ես վստահ չէի, որ ինձ հաջողվեց համոզել նրան: Դրանից հետո ինձ ետ բերեցին` նահանգապետի տուն, որտեղ էլ անցկացրերի գիշերվա մնացորդը: Հաջորդ առավոտ պետք է ետ մեկնեինք, սակայն պարզվեց, որ վառելիք չունենք: Ստիպված էինք սպասել մինչեւ վերադառնա Աֆղանստանի միակ օդանավը, որը թռիչքներ էր իրականացնում դեպի Պարսից ծոց, որ նրանից վառելիք գնենք:

Հունիսի 13-ի առավոտյան ժամը 3-ին իմ փոքրիկ օդանավը վայրէջք կատարեց Երեւանի օդանավակայանում եւ հեռացավ իմ իջնելուց անմիջապես հետո:

Վաղ առավոտյան ուղեւորությանս մասին զեկուցեցի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Որոշեցինք, որ պետք է փոքր հաղորդագրություն տարածենք իմ ուղեւորության մասին ու դրանով հաստատենք այդ այցի կապակցությամբ իմ դրական տպավորությունը։: Կապվեցի Աբդուլհակի հետ եւ խնդրեցի նրան կապ հաստատել վարչապետ Հեքմաթյարի հետ եւ տեղեկացնել, որ մենք ցանկանում ենք մեր թերթերից մեկում փոքր հաղորդագրություն տալ, որ ՀՀ նախագահի խորհրդականն այցելել է Աֆղանստան եւ վարչապետի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Եթե նա համաձայնվեր, ակնհայտ կդառնար, որ նրանք որոշել են զերծ մնալ Ադրբեջանին մոջահեդներ ուղարկելու մեծ ծրագրից: Մոտ երկու օրից Աբդուլհակը զանգեց եւ փոխանցեց Հեքմաթյարի պատասխանը՝ վարվեք, ինչպես ցանկանում եք, միայն ինձ տեղյակ պահեք՝ ինչ էք ասելու:

Այդպիսով, մեզ հաջողվեց կանխել մոտ 1500 աֆղանցի մոջահեդների աջակցությունը Ադրբեջանի բանակին ու նվազեցնել պատերազմի վերսկսման վտանգը։ Այդ քայլին հետեւեցին այլ քայլեր, նույնպես մեր կողմից, որոնց հետեւանքով կարողացանք 1994թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ադրբեջանի հետ ստորագրել մշտական հրադադարը հաստատող համաձայնություն:

- See more at: http://www.mediamax.am/am/news/special-file/13374/#sthash.Q0oGzkfw.dpuf

 

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված