Հայերեն

Յանա Եգորյան. «Երբեք չեմ մասնակցել հայկական հարսանիքի եւ ավանդույթներին այդքան էլ ծանոթ չեմ»

Սպորտ

Մրցաշրջան-2016-ն արդեն պատմություն է: Տարվա գլխավոր մարզական հերոսներից մեկն էլ Երեւանում ծնված, Ռուսաստանի Խիմկի քաղաքում մեծացած սուսերամարտիկ Յանա Եգորյանն է, որը Ռիո-2016-ում դարձավ կրկնակի չեմպիոն՝ թրամարտի անհատական եւ թիմային պայքարում:

Ռուսաստանի սպորտի նախարարությունը 23-ամյա Յանա Եգորյանին ճանաչեց տարվա լավագույն մարզուհի՝ շնորհելով «Ռուսաստանի հպարտություն» մրցանակը:

NEWS.am Sport-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Յանա Եգորյանի հետ:

Ողջույն, Յանա: Այս տարի «Յանա Եգորյան» անունը դարձավ իսկական բրենդ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ Հայաստանում: Ամենուր նշում եք, որ հայ եք: Կուզեի՝ պատմեիք Ձեր հայկական արմատների մասին: Ի՞նչ հիշողություններ են մնացել Հայաստանից, Երեւանից, «հայկական» մանկությունից, հայրական տնից:

Ողջույն: Ես այդքան լավ չեմ հիշում իմ երեւանյան մանկությունը: Հիշում եմ, որ մենք ապրում էինք Չերեմուշկայում.այդպես էին ասում մեր թաղամասը: Հայրս ու մայրս բաժանվեցին, երբ ես 6 տարեկան էի, ու մենք՝ մայրիկիս հետ, տեղափոխվեցինք Ռուսաստան: Երեւանում է ապրում հայրս, տատիկս, այդտեղ ունեմ նաեւ բնակարան: Ցանկանում եմ անպայման նորոգել այն, որպեսզի Երեւան գալուց մնամ իմ տանը: Ի դեպ, Ռիոյից հետո ծրագրում էի գալ Երեւան, բայց չստացվեց՝ այս անսպառ միջոռացումներն ինձ հնարավորություն չտվեցին գալ Հայաստան, բայց ծրագրերս ուժի մեջ են եւ անպայման գալու եմ Երեւան, գալու եմ հայրիկիս եւ տատիկիս մոտ, քանի որ նրանք ինձ անհմաբերությամբ սպասում են: Թե երբ դա կլինի, չեմ կարող հստակ ասել: Հենց հայտնվեց ազատ ժամանակ, ես կթռչեմ Երեւան:

Երեւանում հանդիպում ունեցա Ձեր հայրիկի՝ Կարապետ Ալավերդյանի հետ: Նա պատմեց Ձեր մանկության մասին, խոսեց Ձեր բնավորության որոշ գծերի մասին: Ըստ նրա՝ Դուք հասարակ աղջիկ եք: Ինքներդ ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ:

Իսկապես հասարակ մարդ եմ, բայց նաեւ շատ բարդ բնավորություն ունեմ: Եթե հարցը հասնում է իմ ընտանիքին, պատրաստ եմ անցնել բոլորի վրայով, նույնիսկ ընկերոջ: Ներող եմ ու բարի, բայց կյանքում չեմ ներում դավաճանությունը:

Ունե՞ք բնավորության մի գիծ, որի մասին ոչ ոք չգիտի:

Դժվարանում եմ գտնել այդպիսի մի գիծ: Ընկերներս բնավորությանս բոլոր կողմերին են ծանոթ. գիտեն, որ ես շատ ինքնահավան մարդ եմ եւ իմ մասին շատ բարձր կարծիք ունեմ, բայց այդքանով հանդերձ երբեք չեմ մոռանում՝ որտեղից եմ, ինչպես եմ մեծացել եւ հասել այս աստիճանին եւ ով է ինձ ամբողջ կյանքում օգնել: Երբեք չեմ մոռանում այն մարդկանց, ովքեր ինձ իմ ճանապարհին օգնել են: Իսկ այդպիսի մարդիկ իմ կյանքում երկուսն են՝ Սերգեյ Ալեքսանդրովիչը՝ իմ առաջին ու մինչ օրս միակ անձնական մարզիչը եւ Կրիստիան Բաուերը՝ ազգային հավաքականի գլխավոր մենեջերը: Այս մարդիկ են կառուցել իմ մարզական կարիերան: Սերգեյ Ալեքսանդրովիչն արել է ամեն ինչ, որ ես երբեք չթողնեմ սպորտը, հնարավորություն ունենամ մարզվել, քանի որ իմ ընտանիքը գումար չուներ ինձ մարզումների ուղարկելու համար:

Բայց ուզում եմ նշել իմ բնավորության վատ գծերը. ես միշտ փորձում եմ արդարացումներ գտնել մարդկանց արարքների մեջ: Իմ կյանքում շատ են եղել դավաճանություններ, հարվածներ, վիրավորանքներ, անհամաձայնություններ ուրիշների կողմից, ու ես, միեւնույն է, փորձել եմ նրանց արդարացումներ գտնել: Իսկ արդյունքում ստացվել է, որ այդ մարդիկ փորձել են ինձ որպես գործիք օգտագորել, իմ միջոցով ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հասնել: Գուցե ասածս շատ մեծամիտ թվա, բայց այսօր գտնում եմ, որ նման մարդիկ արժանի չեն ինձ հետ շփվելու: Բայց այդպիսինների շնորհիվ սովորել եմ կյանքում գնահատել իմ կողքի մարդկանց, նրանց, ովքեր սկզբից մինչեւ վերջ ինձ թիկունք են եղել՝ կեղտից մինչեւ իմ ոսկին:

Դատելով Ձեր գեղեցիկ կազմվածքից, համեղ ուտելու հարցում զուսպ եք: Հայկական խոհանոց սիրո՞ւմ եք:

Ես սիրում եմ ուտել եւ ուտում եմ ամեն ինչ, ինչ պատահի, բայց նաեւ շատ մարզվում եմ, մարզադահլիճ եմ գնում սուսերամարտի դահլիճից բացի, հաշվում եմ նաեւ կալորիաներս, որպեսզի չգիրանամ: Նախընտրելի ճաշատեսակ չունեմ: Խոհանոց սիրում եմ: Ստացվում է համեղ պատրաստել, եւ ամեն ինչ էլ կարող եմ պատրաստել: Միակ բանը, որ ինձ մոտ չի ստացվում, դա աղանդերն է: Երբեք չեմ պատրաստել, չեմ կարողանում եւ չեմ ուզում սովորել պատրաստել աղանդեր: Ինչ վերաբերում է հայկական խոհանոցին, ապա չեմ օգտվում:

Ինչպե՞ս եք ընտրել մարզական ուղին, ո՞ւմ խորհրդով եք սկսել զբաղվել սուսերամարտով:

Մարզաձեւի ընտրությունս եղել է պատահական: Մի օր մեր դպրոց եկավ իմ մարզիչը, իսկ ես ոչինչ չունեի անելու, որոշեցի զբաղվել սուսերամարտով: Որոշ ժամանակ անց, ես հասկացա, որ այս մարզաձեւով եւ այս զբաղմունքով հնարավոր է նույնիսկ գումար վաստակել եւ մայրիկիս օգնել: Այդպես ինքնաբերաբար ամեն ինչ դասավորվեց, սպորտը դարձավ իմ կյանքը, որի շնորհիվ ես իմ կյանքը կարողացա դարձնել այնպիսին, ինչպիսին ուզում եմ եւ, որ ամենակարեւորն էր ինձ համար՝ մայրիկս եւ տատիկս ոչնչի կարիք չունենային:

Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալուց հետո:

Որոշակի փոփոխություններ եղան իմ կյանքում օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո. այսպես ասած՝ կյանքս փոխվեց, քանի որ իմ անձի նկատմամբ ուշադրությունը կտրուկ մեծացել է: Հայտնվել են բազմաթիվ միջոցառումներ, իրադարձություններ, որոնցում իմ մասնակցությունն ու ներկայությունը ցանկալի է դարձել, երբեմն նաեւ պարտադիր, մարդիկ ուզում են ամենուր ինձ տեսնել, լսել, իմ կարծիքն իմանալ: Այս ամենն, իհարկե, հաճելի է, բայց թերեւս ինձ դա հաճույք պատճառեց միայն օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո առաջին ամիսը: Այժմ հասկանում եմ, որ մարդկանց հետաքրքրում է ոչ թե իմ անձը, ես, այլ այն փաստը, որ ես օլիմպիական չեմպիոն եմ, այսինքն՝ ոչ թե Յանա Եգորյանը, այլ մարդ, ով հաղթել է Օլիմպիական խաղերում: Սկզբնական շրջանում ես ինչ-որ էյֆորիայի մեջ էի գտնվում եւ ինձ անչափ հաճելի էր այդ ամբողջ աժիոտաժը իմ անձի շուրջ, ինձ թվում էր՝ մարդիկ ցանկանում են իմանալ՝ ով եմ, ինչ եմ... Հիմա այդ ամենին այլ հայացքով եմ նայում, ավելի գիտակից, էյֆորիայից դուրս եւ փորձում եմ այդքան մեծ նշանակություն չտալ իմ հանդեպ ստեղծված այսքան մեծ ուշադրությանը:

Իսկ մարզիկի համար նման ուշադրության կենտրոնում լինելը լա՞վ է , թե՞ ունի նաեւ բացասական հետեւանքներ:

Գտնում եմ, որ ամեն ինչ պետք է լինի գեղեցիկ ու ժամանակին: Հիմա, երբ ես մեկնարկում եմ նոր օլիմպիական շրջափուլում, ինձ անհրաժեշտ է անընդհատ մարզման մեջ լինել, ու ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ այս շրջանում դեռ շարունակում են ինձ հրավիրել միջոցառումների, պահանջում իմ ներկայությունը: Այնքան սրտատրոփ են ինձ խնդրում ներկա գտնվել այս կամ այն վայրերում, իսկ ես մարզումների եմ, մարզադահլիճում: Եվ այդ ամենը ինձ կիսում է երկու մասի՝ մասնակցել միջոցառումներին, ընդունել հրավերները, չնեղացնել ոչ մեկին, եւ մարզումներ, հավաքներ, որոնք կարող են ինձ կրկին տանել դեպի օլիմպիական ոսկին: Ես կարծում էի, թե իմ օլիմպիական ոսկու շուրջ ծավալված այս աժիոտաժը կտեւի ամենաերկարը 2 շաբաթ, որից հետո բոլորը կվերադառնային իրենց կյանքին, աշխատանքին: Բայց ես դեռ շարունակում եմ տատանվել այս «երկուսի» միջեւ:

Փաստորեն, բարդ է լինել սիրված մարզիկ: Ի դեպ, Դուք նաեւ շատ սիրված եք Հայաստանում:

Ինձ անչափ հաճելի է, որ Հայաստանում, հայ հասարակության մեջ երկրպագում են ինձ, հետաքրքրվում իմ արդյունքներով: Երբեք չեմ թաքցրել, որ հայ եմ եւ չեմ հրաժարվում: Ես միշտ եւ ամենուր նշում եմ, որ ես հայ կին եմ, հայուհի, բայց այդ ամենի հետ մեկտեղ պետք է տեսնել նաեւ մեդալի հակառակ կողմը. մի փոքր վիրավորանք կա, որ մինչեւ օլիմպիական չեմպիոն դառնալս իմ մասին ոչ ոք ոչինչ չի խոսել եւ չի հիշատակել, բայց ես մինչեւ Խաղերը ունեցել եմ մեծ հաղթանակներ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, իսկ իմ մասին ոչ ոք չի հիշել: Եվ հենց դարձա օլիմպիական չեմպիոն, բոլորը միանգամից՝ նա մերն է, մեր արյունն է, մեր ազգակիցն է, հայուհի է... Այս ամենը մի քիչ սխալ է: Ես չեմ ասում, թե ինձ պետք է հայերը մեծարեին մարզական կարիերայիս առաջին իսկ օրվանից, բայց ամբողջ աշխարհում այս մարզաձեւում ես միակ հայուհին եմ, ով փոքր քայլերով առաջ է շարժվել դեպի օլիմպիական մեդալը եւ էական չէ, թե որ երկրից եմ հանդես գալիս:

Յանա, անձնական կյանքի ժամանակ ունենո՞ւմ եք:

Ես միշտ ասել եմ, որ ես նման չեմ մյուս մարզուհիներին: Ես ունեմ անձնական կյանք, եւ ես ունեմ անձնական կյանքի ժամանակ: Այո, ես հասցնում եմ ժամանակ տրամադրել նաեւ անձնական կյանքին: Փորձում եմ երբեք չմոռանալ ժամանակի ու չափի զգացողության մասին: Անձնական կյանքը քո անձնականն է, եւ այն պետք է ունենա առաջնայնություն, ժամանակ, աճելու ու զարգանալու հնարավորություն, ինչպես իմ պարագայում լինում է: Ես ունեմ իմ անձնական կյանքը, ու գտնում եմ ժամանակ: Նա ով իմ կողքին է, հասկանում է՝ ինչ է նշանակում սպորտը, ինչու եմ անհասանելի, ինչու երբեմն չունեմ ժամանակ:

Յանա Եգորյանի սիրտը զբաղվա՞ծ է:

Այո, իհարկե:

Ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ:

Ինչպես ասում են՝ «как на горе рак свистнет, так и выйду замуж»:

Ձեր հարսանիքը հայկական ավանդույթներով է լինելո՞ւ, թե՞ ինչպես ռուսներն են սիրում նշել:

Իմ հարսանիքը լինելու է ոչ հայկական, ոչ ռուսական ավանդույթներով: Այնպես է ստացվել, որ երբեք չեմ մասնակցել հայկական հարսանիքի եւ ավանդույթներին այդքան էլ ծանոթ չեմ:

Սոցիալական ցանցերում Ձեր լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ երեխաներ շատ եք սիրում:

Երեխաներ շատ եմ սիրում, նրանց հետ խաղալ, ժամանակ անցկացնել եմ սիրում: Յուրաքանչյուր երեխայի ծնունդը անհավանական է: Ինձ իմ առօրյա հոգսերից, խնդիրներից, դժվարություններից, ունեցածս բարդ ու ծանրաբեռված օրերից հետո օգնում են հանգստանալ եւ թուլանալ միայն փոքրիկները: Երեխաները մեր կյանքի ամենաբարի էակներն են: Ես ցանկանում եմ ամենաքիչը երկու երեխա ունենալ: Ավելի շաը սիրում եմ տղա երեխաներին:

Ի՞նչ երազանք ունեք այս պահին:

Երազում եմ՝ ավարտել բնակարանիս վերանորոգումը (ծիծաղում է): Իսկապես, երազում եմ այդ մասին:

Յանա, ինչպե՞ս կհիշվի այս տարին:

Այս տարին միանշանակ կհիշվի Օլիմպիական խաղերով, որովհետեւ սա այն բարձունքն է, որին յուրաքանչյուր մարզիկ, այդ թվում եւ ես, ձգտում է ու գնում: Այս տարվա արդյունքները կհիշվեն ամբողջ կյանքում:

Շնորհակալ եմ անկեղծ եւ անմիջական զրույցի համար: NEWS.am Sport-ը նոր հաղթանակներ է մաղթում Ձեզ:

Ձեզ նույնպես շնորհակալություն: Շնորհավորում եմ բոլորին Նոր տարվա եւ Սուրբ ծննդի կապակցությամբ:

Կանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg
Ամենադիտված