Հայերեն


Փլված ու քարուքանդ եղած դպրոցը հիմնանորոգվել է բարերարների կողմից (լուսանկարներ)

Հասարակություն

Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Միսաք Մեծարենցի անվան հ․146 դպրոցը, որը վերջերս հիմնանորոգվեց բարերարների կողմից, իր դռներն է բացել աշակերտների առջև։ 

Դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանը հիացմունքով է խոսում այն կազմակերպվածության և պատրաստակամության մասին, որ ցուցաբերվել է հիմնանորոգումը նախաձեռնող Արտյոմ Հարությունովի և իր ընկերների՝ Զապորոժիեի շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի, միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանի, Օդեսայից՝ Սարդարյան ընտանիքի, Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի,  Լվովի համայնքի ղեկավար Ավետ Սարաջյանի, Ալեքսանդր Լեխովիցերի և այլոց կողմից։

Փլված ու քարուքանդ եղած դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է 44 օրում, շինարարներն աշխատել են երեք հերթափոխով. պատճառն այն էր, որ բարերարները ցանկանում էին` դպրոցի աշակերտներն անպայման սեպտեմբերի 1-ին այցելեն բարեկարգված դպրոց։

Դպրոցի տնօրենի զարգացման ծրագրում դեռևս տարիներ առաջ գրված էր, որ 7500 քառ․ տարածք ունեցող դպրոցի լրջագույն խնդիրներից է մեկ, այն էլ անմխիթար վիճակում գտնվող զուգարանի առկայությունը։ Իսկ այսօր բոլոր հարկերում կան զուգարաններ՝ առանձնացված ըստ սեռերի, տպավորիչ են նաև դասասենյակները, որոնք վերանորոգվել են ըստ թեմաների՝ աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա։ Մեծ ու ընդարձակ դասասենյակ է հատկացվել «Արմաթ» լաբորատորիային և թարմացվել է համակարգչային տեխնիկան։ Քարուքանդ եղած բակն ասֆալտապատվել է ու բարեկարգվել։ Բարերարները մեծ ուշադրություն են դարձրել սպորտային դահլիճին և վերանորոգումից հետո զինել անհրաժեշտ բոլոր պարագաներով, ամբողջությամբ վերանորոգված է հանդիսությունների սրահը։

Զապորոժիեի շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանը, որն այսօր այցելել էր դպրոց, մեզ հետ զրույցում ասաց․ «Այս դպրոցի վերանորոգումը լավագույն օրինակ է բարերարների համախմբածության համար, 44 օրում մենք ցույց տվեցինք, որ կարող են մի նպատակի շուրջ հավաքվել Սփյուռքի և Հայաստանում ապրող հայերը և կյանքի կոչել այն»։ Արտաշես Սարգսյանը հույս է հայտնում, որ այս նախաձեռնությունը կլինի վարակիչ այլոց համար և նոր դպրոցներ ու մանկապարտեզներ կվերանորոգվեն միահամուռ ուժերով` հանուն հայրենիքի զարգացման։

Հ․146 դպրոցը ևս 44-օրյա պատերազմում զոհված աշակերտներ ունի, և դպրոցի տնօրենը նախաձեռնել է Ազատ Գևորգյանի անվան դասարանի բացում։

Ի դեպ, այս համագործակցությունը սկիզբ է առել, երբ Մարիետա Դավթյանը ներկա է եղել Աջափնյակում բացված «Մեր թրերը դարձան խաչեր» խաչքարի բացմանը։ 

              
Հերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ
Ամենադիտված