Ջալալ Հարությունյանը գլխավորում է մեղավորների բուրգը
Հասարակություն«Ամսի 10-ին թուրքերն արդեն Հադրութ էին մտել, հոկտեմբերի 11-ին Մելիքաշենն արդեն վերացրած են եղել, որտեղ 18-րդ դիվիզիայի հրամանատարական կազմից զոհեր են եղել՝ իրենց անտեղյակ լինելու պատճառով, իսկ այստեղ ասում էին, թե հաղթելու ենք, որ թուրքերին արդեն Հադրութից քշել ենք և այլն»,- այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ Արմեն Ասրյանը։
«Մենք ունենք մեղավորների բուրգ, գագաթնակետին գտնվում է Ջալալ Հարությունյանը՝ իր սխալ տեղեկատվության համար»,- հավելեց նա։
«Այդ ժամանակաշրջանում Հադրութի ուղղությունում լրիվ պատռված էր պաշտպանության բնագիծը, հակառակորդի համար դարձել էր проходной двор: Ջալալ Հարությունյանը, ըստ Գենադի Բաղդասարյանի, ասել է՝ մերոնք են։ Բանակի հրամանատարն այդքան հստակ տիրապետու՞մ էր, թե որ ձորակով ինչ տիպի զորք է անցնում, այն դեպքում երբ Հադրությում քաոս էր տիրում»,- ասաց Ասրյանը:
Ավելին՝ այստեղ