Հայերեն

«Հերթը մերն է». Սերժ Սարգսյանն այցելել է սահման

Ամենաընթերցված

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի պետական սահմանի պահպանության տեղամաս և մարտական դիրք:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ: Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ զրուցել է խրախուսանքի արժանացած զինծառայողների հետ, ապա Վեհափառ Հայրապետի և զինվորների հետ միասին մոմավառություն կատարել կից տեղադրված խաչքարի մոտ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ: Նախագահը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Նախագահը բաժակ է բարձրացրել բոլոր զինվորների, սպաների և նրանց վերադարձին անհամբեր սպասող ծնողների, ընտանիքների անդամների, սիրելիների համար, ում ամեն օր մեր զինծառայողները կարոտով հիշում են և ուժ ստանում նրանց պաշտպանելու մտքից:

«Ուզում եմ, որպեսզի դուք գիտակցեք, մինչև վերջ խորը գիտակցեք, որ նաև ձեզնից է կախված մեր երկրի հետագա բարեկեցությունը: Դուք այստեղ պաշտպանելով հայրենիքը` պետք է ետ վերադառնաք, դառնաք լավագույն մասնագետներ: Դուք պետք է լինեք այն շարժիչ ուժը, որն, ի վերջո, մեզ բերելու, հասցնելու է այն երկրների մակարդակին, որոնց մասին քիչ առաջ խոսում էինք:

Ուզում եմ նաև, որպեսզի դուք հստակ գիտակցեք, որ ձեր հրամանատարները շատ ավելի փորձառու են: Ուզում եմ վստահ լինեք, որ ձեր հրամանատարների ցուցումները` ուղղված ձեր անվտանգությունն ապահովելուն, ձեր կյանքը և նաև սահմանի այն հատվածը, որը ձեզ վստահված է, պաշտպանելուն, անառիկ պահելուն` պարտադիր են կատարելու համար:

Հրամանատարները մեր բանակի ողնաշարն են, և այդ ողնաշարի շուրջ կենտրոնանում, ձգվում են բոլոր մկաներն ու ոսկորները, դառնում մարմին: Մեր այդ մարմինը, ընհանուր առմամբ, առողջ է` մենք ունենք փայլուն հրամանատարներ, և նաև նրանց շնորհիվ է, որ ասում ենք` մեր բանակը մարտունակ է, մեր բանակն ի վիճակի է պաշտպանելու իր սահմանները:

Մեր հրամանատարների, զինվորների և նրանց ընտանիքների կենացը: Այն մարդկանց կենացը, ովքեր ծնել, դաստիարակել են ձեզ և ուղարկել պաշտպանելու իրենց և ուրիշներին: Դուք, այստեղ լինելով, պաշտպանում եք ձեր ծնողներին, մեր քաղաքացիներին, մեր հայրենիքը:

Մենք միշտ ուրիշներից տարբերվել ենք նրանով, որ կարողացել ենք վերածնվել, կարողացել ենք պայքարել, նաև հերոսանալ, մեր սխրանքներով անմահանալ և, ի վերջո, եկել, հասել ենք 21-րդ դար` որպես անկախ պետություն: Մեր տարածաշրջանում բազմաթիվ երկրներ, բազմաթիվ պետություններ են եղել՝ թվով, տարածքներով մեզնից հաճախ ավելին, բայց մնացել են պատմության էջերում: Մենք, շնորհիվ, մեր զինվորների, սպաների, մեր նվիրյալների, եկեղեցու` հասել ենք այսօրվան: Հիմա հերթը մերն է` պահելու, պահպանելու, հաջորդ սերնդին փոխանցելու մեր անկախ պետությունը: Եվ ես շատ ուրախ եմ ու երջանիկ, որ մենք ունենք զինվորներ ու սպաներ, ովքեր դա անում են պատվով:


Ձեր ծնողների կենացը, ձեր քույրերի և եղբայրների կենացը, ովքեր անհամբեր սպասում են ձեզ: Լավ եղեք և առողջ: Խաղաղ ծառայություն ձեզ:

Թող 2017 թվականն իր հետ բերի քիչ կորուստներ և շատ ավելի ուրախ ու երջանիկ պահեր»,-շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահն այցելել է նաև Տավուշի մարզի Ազատամուտ համայնք, հանդիպել այդ համայնքի, ինչպես նաև Այգեհովիտի, Վազաշենի, Դիտավանի բնակիչների ու Իջևանի և Բերդի տարածաշրջանների սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, զրուցել համայնքային խնդիրների և զարգացման ծրագրերի, բնակիչներին հուզող, հետաքրքրող հարցերի շուրջ:

 

Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Գյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանԱրսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԹող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԵրբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՍահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանԻրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա ՍողոմոնյանՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՖասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան Բաքվում գտնվող մեր ռազմագերիները մեծ գլխացավանք են իշխանությունների համար. Աննա Կոստանյան70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան «COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ինԳլուխը պատին է տալիս նա, ով ասում է՝ եթե Սահմանադրությունը չփոխենք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Ամենադիտված