Լավրովը նշել է, թե որ դեպքում կճանաչվի «Թալիբան»-ը
Աշխարհ«Թալիբան» շարժման պաշտոնական ճանաչման հարցը կդիտարկվի՝ կախված դրա գործողություններից, «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Կախված նրանից, թե ինչպես «Թալիբան»-ը կկատարի իր հայտարարած նպատակներն ու իշխանության սկզբունքները, այդ ճանաչումը կդիտարկվի կոնկրետ իմաստով»,- ասել է Լավրովը:
«Այժմ բոլորը խոսում են թալիբների հետ հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ նրանք, ովքեր շտապ հեռացրել են իրենց դեսպանությունները երկրից, ինչը մենք չենք արել ... «Թալիբան»-ի հետ անխուսափելիորեն ստիպված ենք լինելու խոսել: Գրեթե բոլորն են ստիպված դա անել»,- նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ թալիբները հայտարարել են, որ մտադիր չեն յուրացնել իշխանությունը: «Մենք ծանոթ ենք ու խրախուսում ենք «Թալիբան» շարժման հայտարարություններն այն մասին, որ նրանք մտադիր չեն յուրացնել իշխանությունը և որ ցանկանում են կառավարությունը դարձնել, ինչպես իրենք են ասում, ներառական»,- ասել է Լավրովը: