Հայերեն

Ռուս-ադրբեջանական դիվերսիոն ծուղակ` Հայաստանի տարածքում

Ամենաընթերցված

«Հայելի»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արձագանքել է Հայաստանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից նախօրերին ձեռնարկված դիվերսիոն գործողությանը:

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունում առանձնահատուկ տագնապով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մերձակայքում տեղի ունեցած զինված միջադեպի մասին տեղեկությունը: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղի ունեցած այդ գործողությունները գնահատում ենք սադրիչ, հատկապես այս տարվա ապրիլին ԼՂՀ-ում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպի ֆոնին: Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի շնորհիվ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, վերջապես, կակտիվանա: Սակայն, վերջին շրջանում կրակի դադարեցման պայմանավորվածության պարբերական խախտումների մասին տարածաշրջանից ստացվող տեղեկությունները, ինչպես նաև զինծառայողների մահվանը հանգեցրած՝ դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը լուրջ մտահոգություն են առաջացնում»,- ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության մեջ նշում է Բորդյուժան:
Փաստորեն, ՀԱՊԿ-ը «սադրիչ» է որակում Հայաստանի տարածքում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը, ու այն էլ առանց նշելու, թե ում է «սադրիչ» անվանում:
Հիմա մեզանում կգտնվեն Բորդյուժայի պաշտպաններ, կհրճվեն այն փաստից, թե, եթե Բորդյուժան հիշատակել է «Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղը», ուրեմն` ենթադրվում է, որ Ադրբեջանն է հարձակվել:
Շատ լավ, բայց, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այդքանը գիտակցում է, ինչու՞ չի հասցեավորված ասում, ով է սադրել: Ու՞մ է պետք հայտարարություն` առանց Ադրբեջանի գործողությունը ֆիքսելու ու դատապարտելու:
Կամ հաջորդ աբսուրդը: Բորդյուժան, պարզվում է, ապրիլյան քառօրյա պատերազմը համարում է ԼՂՀ-ում` «ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպ…»:
Բրավո՛… Էլ ինչը պետք է զսպի Ադրբեջանի սանձարձակ նախագահ Ալիևին, երբ Ադրբեջանը ՀԱՊԿ-ին չանդամակցելով` ի դեմս Ռուսաստանի, նման պաշպան ունի:
Իսկ ո՞ւր են` «ՀԱՊԿ-ով Հայաստանի սահմաններն անվտանգ» են յոթ երգ երգողները… Հերթական պապանձվելու առի՞թն է:
Առհասարակ, ՀԱՊԿ կոչված խայտառակությունից այլ բան սպասել էլ չէր կարելի: Պարզապես, հերթական անգամ արձանագրենք, որ ոչ ապրիլյան պատերազմն առիթ դարձավ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին կարգի հրավիրի, ոչ էլ Ալիևը գիտակցեց, որ նրա հաջորդ հնարավոր հարձակումները ըստ արժանվույն կանխվելու են:
Հետևաբար, ամեն ինչ դեռ առջևում է. Հայաստանն ու Արցախը հայտնվել են ռուս-ադրբեջանական միահամուռ ծուղակի մեջ:
Ռուսաստանը շարունակելու է զինել Ադրբեջանին, այլապես շաբաթներ առաջ Մոսկվան Բաքու չէր գործուղի Դմիտրի Ռոգոզինին` «բարիշելու» Ալիևի հետ ու հավանաբար նաև զինտեխնիկայի վաճառքի նոր պայմանագրեր կնքելու:
Բաքուն ու Մոսկվան միասին խոչընդոտելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը` նպատակ ունենալով ռուսական պլանի տակ դնել Հայաստանին` ճնշելով զիջումներ պարտադրել Ղարաբաղում:
Իսկապես ծանր ժամանակներ են սպասում հայկական կողմին: Ռուս-ադրբեջանական ծուղակին դիմագրավել կարող է բացառապես հայկական բանակը, որը երբեք չի զգալու ռազմավարական դաշնակցի աջակցությունը` Ադրբեջանի կողմից ռազմական հնարավոր գործողությունների ժամանակ:
Որովհետև Մոսկվան մեզ ծանր օրերին չի օգնելու:

Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա
Ամենադիտված