Հայերեն


Փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի. ՔԿ

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու 168 դեպքերի հանգամանքները:

Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, մի խումբ համաքաղաքացիների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություններ կատարելու շուրջ, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով 2019թ. փետրվարի 28-ից մինչև 2020թ. հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում «ok.ru» սոցիալական կայքում գրանցված օգտատերերի էջերից բեռնել են վերջիններիս էջերում առկա լուսանկարները և տվյալները, որոնց միջոցով նույն կայքում ստեղծել են կեղծ էջեր՝ դրանք նմանեցնելով վերոնշյալ օգտատերերի իրական էջերին:

Ստեղծված կեղծ նմանակ էջերի միջոցով իրական էջերի օգտատերերի անունից 28 և 30-ամյա տղամարդիկ նամակագրություն են վարել իրական էջերի ընկերների ցանկում ընդգրկված անձանց հետ, վերջիններիս քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները, ինչպես նաև՝ քարտային հաշիվներին փոխկապակցված բջջային հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը՝ ներկայացնելով դրանք որպես իրենց կողմից փոխանցվող գումարի հաստատման գաղտնաբառ:

Արդյունքում՝ նշված ժամանակահատվածում մի շարք անձանց քարտային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 10.914.540 ՀՀ դրամ գումար: Հանցավոր ճանապարհով ստացված նշված գումարն օրինականացնելու նպատակով, հանցավոր խմբում ընդգրկված անձանց ինքնությունը և հանցավոր գործողությունների կատարումը թաքցնելու համար «ok.ru» կայքում գրանցված օգտատերերից խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարները և այդ հեռախոսահամարներին ՀՀ և ՌԴ տարածքներում գործող էլեկտրոնային դրամապանակներ ակտիվացնելու նպատակով ստացված գաղտնաբառերը:

Այնուհետև ՀՀ և ՌԴ տարածքներում գործող համապատասխան ընկերություններում գրանցել են էլեկտրոնային դրամապանակներ և հաշվառման հաշիվներ, որոնց տնօրինման և օգտագործման համար դրանք նույնականացրել են «ok.ru» սոցիալական կայքի օգտատերերից խաբեությամբ ստացած բանկային քարտերի և անձնագրային տվյալներով: «ok.ru» սոցիալական կայքի օգտատերերից հափշտակված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները կենտրոնացնելով իրենց կողմից կառավարվող և տնօրինվող ՀՀ տարածքում գործող էլեկտրոնային դրամապանակների հաշիվներում՝ հանցավոր խմբի անդամները դրանք փոխանցել են ՌԴ տարածքում գործող էլեկտրոնային դրամապանակների հաշիվների և բանկային քարտերի հաշիվների, իսկ հանցավոր խմբում ընդգրկված անձանց ինքնության գաղտնիությունը և հանցավոր գործողությունների կատարումը թաքցնելու նպատակով՝ ապօրինի հասանելիություն են ստացել իրենց հարևանությամբ բնակվող անձանց բնակարաններում տեղադրված «WiFi» ուղեցրիչներին և համակարգչային տեխնիկայով գործողություններ կատարելու ընթացքում համացանցային հասանելիություն են ստացել այլ անձանց անվամբ կապի օպերատորների կողմից տրամադրված համացանցային հասանելիության IP հասցեներից:

Բացի այդ, Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակված առանձնապես խոշոր չափերի՝ 10.914.540 ՀՀ դրամ գումարի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով, նշված ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ փոխանցումներ՝ այդ կերպ օրինականացնելով վերոնշյալ գումարը, ապա տիրապետել, օգտագործել ու տնօրինել են այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ խմբի 4 անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս 5-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Խմբի կազմում գործող մյուս անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով քրեական գործից առանձին մաս է անջատվել, որի նախաքննությունը շարունակվում է:

Ահա այս ձևով հենց նոր բերման ենթարկեցին Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին Դավիթ Մինասյանին․ «Համահայկական ճակատ» ՇարժումՄիակը բանը, որ պետք է ջնջենք մեր պատմությունից` Փաշինյանն է` իր փոքրիկ խմբակի հետ. «Ուժեղ Հայաստան»«Էս երկիրը փրկե´ք էս չարիքից», - Գավառի բնակիչը` Նարեկ ԿարապետյանինԳավառցիներն ուզում են ապրել ուժեղ երկրում, ուժեղ տնտեսությամբ և ուժեղ անվտանգությամբ. Աշոտ ՄարկոսյանԵրևան-Սևան մայրուղին` հենց հիմա. վայյյ թույլ Նիկոլ, վայ․ բան չմնաց Ուժեղ Հայաստանին․ Ռուբեն ՄխիթարյանՀայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասինԲոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Թրամփի Խաղաղության խորհրդին միանալու վերաբերյալ Ռուսաստանը որոշում չունի․ ՊեսկովՆարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ԳավառիցՊենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post«Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանումՔՊ-ում վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանն է«Դժոխք փակ դռների հետևում». ի՞նչ էր թաքցնում Օդրի Հեփբըրնը Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվորԵվրոպայում գողացել են մոտ 12 տոննա KitKat շոկոլադե սալիկներ Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Սկանդալ «Միսս Գրանդ Թաիլանդ»-ում. մասնակիցը կորցրել է ատամները ուղիղ եթերում Ես գործում եմ Մեծ Բրիտանիայի ազգային շահերից ելնելով․ Սթարմերը պատասխանել է ԹրամփինԵրևանում թմրանյութի արտադրամաս է հայտնաբերվելԱդրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբԱրևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համար Մենք մոտիվացնելու ենք մեր ժողովրդին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Երևանիս ապագան․ Հրայր Կամենդատյան (տեսանյութ)Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում. Ավետիք Չալաբյան Միրզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջՀենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. ԹրամփԱռաջին անգամ մենք պետք է ունենանք տնտեսական առաջնորդ, ով կաշխատի, ով կվերացնի աղքատությունը, ով կապահովի զարգացում. «Ուժեղ Հայաստան»Զատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը. Իվետա ՏոնոյանՓեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմները Փաշինյանի ֆեյք աջակիցներըՎանաձորցիները սոցիալական հարցերով զրույցի բռնվեցին Հայաքվե միավորման սոցիալական հարցերով պատասխանատու Կամենդատյանի հետ«ՀայաՔվե»-ի մեծ թիմը ՎանաձորումDolce & Gabbana-ն վերանայում է պարտքը՝ շքեղության անկման և Իրանի հետ պատերազմի ֆոնին Փաշինյանը թողեց Արցախը պատանդ՝ շրջափակման մեջ․ Ավետիք ՉալաբյանՊահանջում ենք կառավարությունից անհապաղ սկսել համապետական սկրինինգային ծրագրեր․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում` Թատերական 8/1 հասցեումՔաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հրազդանում հանդիպում են քաղաքացիների հետ և պատասխանում նրանց հուզող հարցերինՄենք կբերենք ուժեղ խաղաղություն՝ առանց նոր զիջումների. մենք այլևս թույլ չենք լինի. Միքայել ԴարբինյանՈւկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ 25 մլն դոլար Սամվել Կարապետյանի կողմից՝ Վեհարանի վերակառուցման և հանդիսությունների սրահի կառուցման համար
Ամենադիտված