ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը. ընտրում են հանձնաժողովի նախագահի տեղակալ (ուղիղ)
ՔաղաքականությունԸնթանում է ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն է: Ընդդիմությունը դարձյալ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Վիլեն Գաբրիելյանը, դիմելով թեկնածուին, հարցրեց. «Արդյո՞ք չեք զգում Ձեր վրա բարոյական պարտավորվություն ինքնաբացարկ ներկայացնելու, որպեսզի Ձեր գործըներները այլ թեկնածու ներկայացնեն, մենք նրան կրկին ընտրենք կամ չընտրենք, բայց, ենթադրենք, ընտրում ենք, և էս մի հարցը փակենք, շարունակենք ճանապարհը առաջ, վերադառնանք Ձեր ասած՝ շատ լուրջ ու ավելի կարևոր հարցերին, որոնք միանաշանակ կան մեր հանրապետությունում»:
«Իմ ինքնաբացարկ հայտնելը որևէ ձևով չի խոչընդոտում այսօրվա օրակարգում երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ հաց ներառելուն, հետևաբար, մի կապեք մեկը մյուսի հետ: Եթե ցանկություն ունեք այդ հարցերը քննարկել, ապա ձեզ ոչինչ չի խանգորում դա անել»,- պնդեղ Ղազինյանը՝ պատասխանելով Վիլեն Գաբրիելյանին: