Ես այստեղ եմ, աշխատում եմ․ Հայկ Մարությանն իր հրաժարականի լուրերի մասին
ՔաղաքականությունԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին՝ ըստ էության հերքելով դրանք։
Հրաժարականի մասին լուրերի հարցը հնչեցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մարկոս Հարությունյանը։
«Քաղաքապետի պաշտոնում նշանակվելու օրվանից այդ հարցը շրջանառվում է, այս տարի լրանում է հոբելյանական 3-րդ տարին։ Ասեմ ավելին, այս տարի պասիվ է շրջանառվում այդ հարցը։ Ես այստեղ եմ, աշխատում եմ»,- ընդգծեց Մարությանը։
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հոկտեմբերի 13-ին։