Հայերեն

Աշխարհահռչակ մարդիկ, որոնք հեռացան մեզնից 2016 թվին

Աշխարհ

Ալան Ռիքման (ծնվել է 1946-ի փետրվարի 21-ին) - բրիտանացի դերասան, ռեժիսոր: 1996-ին «Ռասպուտին» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, որի համար ստացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակներ: Ռիքմանի երկրպագուներից շատերը նրա հաջողության ամենակարևոր մասը համարում են ձայնը: Արտասովոր ձայներանգից բացի, դերասանը կատարյալ անգլիական առոգանության էր տիրապետում և յուրահատուկ խոսելաձևի: Մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:

Դևիդ Բոուի, Դևիդ Ռոբերտ Ջոնս (ծնվել է 1947-ի հունվարի 8-ին)- բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ: 50 տարի զբաղվել է երաժշտական գործունեությամբ և իմիջը հաճախ է փոխել՝ նրան «ռոք երաժշտության քամելեոն» են անվանել: Վախճանվել է լյարդի քաղցկեղից:

ՈՒմբերտո Էկո (ծնվել է 1932 -ի հունվարի 5-ին) - իտալացի գիտնական, փիլիսոփա, նշանագիտության և միջնադարյան գեղագիտության մասնագետ, գրող:
Զբաղվել է միջնադարյան և ժամանակակից գեղագիտության, զանգվածային մշակույթի ուսումնասիրմամբ, մշակել է նշանագիտության սեփական տեսություն: Նրա համար առանցքային խնդիրներից մեկը մեկնությունն էր՝ ընթերցողի և հեղինակի փոխհարաբերությունները: Վախճանվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:

Հարփեր Լի (ծնվել է 1926-ի ապրիլի 28-ին)- ամերիկացի գրող, «Սպանել ծաղրասարյակին» վեպի հեղինակը: Արժանացել է ԱՄՆ-ի քաղաքացիական բարձրագույն պարգևին՝ Ազատության նախագահական շքանշանին: Կյանքի 90-րդ տարում՝ փետրվարի 19-ի առավոտյան մահացել է քնած ժամանակ: Երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել:

Իմրե Կերտես (ծնվել է 1929-ի նոյեմբերի 9-ին) - հունգարացի գրող, 2002-ի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Օսվենցիմ և Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարների կալանավոր: Այս փորձն է եղել Կերտեսի ստեղծագործությունների հիմքում: Առավել հայտնի են Կերտեսի երկու վեպերը՝ «Առանց ճակատագրի» և «Կադեշ չծնված երեխայի համար»: Տառապել է Պարկինսոնի հիվանդությամբ:

Զահա Մոհամմադ Հադիդ (ծնվել է 1950-ի հոկտեմբերի 31-ին)- արաբական ծագմամբ իրաքա-բրիտանացի ճարտարապետ և դիզայներ, դեկոնստրուկտիվիզմի ներկայացուցիչ: 2004-ին դարձել է պատմության մեջ առաջին կին ճարտարապետը, որ պարգևատրվել է Պրիցկերի մրցանակով: Բրիտանական կայսրության Կին Կոմանդորի շքանշանակիր է: Մահացել է Մայամիում՝ սրտի տագնապից:

Փրինս Ռոջերս Նելսոն (ծնվել է 1958-ի հունիսի 7-ին)- ամերիկացի երաժիշտ, երգիչ, ականավոր կիթառահարներից մեկը (Rolling Stone ամսագրի ցուցակում 33-րդը): Նա հանդես է եկել Փրինս անունով: «Գրեմմի» մրցանակի յոթակի դափնեկիր է, «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր: 2004-ին Փրինսի անունը ընդգրկվել է ռոք-ն-ռոլի Փառքի դահլիճում: Մահացել է իր Փեյսլի պարկ կալվածքում: Մահվան պատճառը ֆենտանիլի պատահական գերչափաքանակն է, որը նա ընդունում էր կոնքազդրային հոդերի ցավերը մեղմելու համար: Մահվանից կես տարի առաջ նրա մոտ ՁԻԱՀ էր ախտորոշվել:

Մուհամմեդ Ալի, Կասիուս Մարսելուս Քլեյ (ծնվել է 1942-ի հունվարի 17-ին)- ամերիկացի բռնցքամարտիկ, հանդես է եկել ծանրքաշային կարգում: Համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկը: Կարիերայի ավարտից հետո եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան (1998-2008): 30 տարի պայքարել է Պարկինսոնի հիվանդության դեմ, մահացել է հիվանդանոցում սեպտիկ շոկից:

Էլի Վիզել (ծնվել է 1928-ի սեպտեմբերի 30-ին)- ամերիկացի և ֆրանսիացի գրող: 1986-ի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Նացիստական Օսվենցիմ և Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարների կալանավոր: Ավելի քան 40 գրքի հեղինակ է: Նրա ստեղծագործությունների մեծ մասը Հոլոքոստին են նվիրված: 2014-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձել էր Վիզելին համոզել առաջադրվել Իսրայելի նախագահ, սակայն նա հրաժարվել է: Վախճանվել է ԱՄՆ-ում՝ 88 տարեկանում:

Շիմոն Պերես (ծնվել է 1923-ի օգոստոսի 2-ին) - Իսրայելի 9-րդ նախագահն է: 11 գրքերի և արաբա-իսրայելական հակամարտության պատմության վերաբերյալ մեծ թվով հոդվածների հեղինակ է: 2008-ին ստացել է Բրիտանական կայսրության Մեծ խաչի ասպետի կոչում, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշաններ: 1994-ի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է: ՈՒղեղում ընդգրկուն արյունազեղման հետևանքով կոմայի մեջ է ընկել, վախճանվել է սեպտեմբերի 28-ին: Մահվանից հետո դարձել է օրգանների դոնոր: Նրա եղջերաթաղանթը պատվաստվել է փոխպատվաստման սպասող հիվանդին:

Լեոնարդ Քոեն (ծնվել է 1934-ի սեպտեմբերի 21-ին)- կանադացի երգիչ և երգերի հեղինակ: Քոենի երգերի թեմաներն էին՝ կրոնը, միայնությունը, կիրքը, մարդկային բարդ հարաբերությունները: 2002-ի հոկտեմբերի 10-ից Կանադայի շքանշանի կոմպանյոն է, որը Կանադայի քաղաքացիների համար բարձրագույն պարգևն է: Մահացել է 82 տարեկանում, Լոս Անջելեսի իր տանը:

Ֆիդել Կաստրո (ծնվել է 1926-ի օգոստոսի 13-ին) - կուբացի հեղափոխական, պետական գործիչ, 1959-ից մինչև 2006-ին իշխանությունը եղբորը հանձնելը՝ 47 տարի ղեկավարել է Կուբան: Կաստրոն Գինեսի ռեկորդների գրքի մեջ է մտել՝ ողջ մնալով 100 մահափորձերից հետո, որոնց թվում են եղել թունավորված սիգարը և պայթուցիկով բեյսբոլի գնդակը: Վախճանվել է նոյեմբերի 25-ին աղիների ծանր հիվանդության հետևանքով:

Ջորջ Մայքլ, Յորղոս Կիրիակոս Պանայոտու (ծնվել է 1963-ի հունիսի 25-ին)։ Ծագումով հույն բրիտանացի երգիչ է։ Երաժշտական կարիերան սկսվել է 1981-ին, երբ դպրոցական ընկերոջ՝ Էնդրյու Ռիջլիի հետ ստեղծեց The Executives խումբը, որ չկարողացավ հաջողության հասնել, և այդ ժամանակ Մայքլն ու Ռիջլին որոշեցին հանդես գալ Wham! դուետով։ Մենակատարի և դուետի կազմում իր կարիերայի ընթացքում վաճառել է երգերի 100 մլն օրինակ։ «Գրեմմիի» կրկնակի մրցանակակիրը մահացել է 53 տարեկանում դեկտեմբերի 25-ին Օքսֆորդշիրի իր տանը սրտային անբավարարությունից։

 

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված