Հայերեն

Գեղեցիկ ու գայթակղիչ կուրծք ունենալու գաղտնիքը

Life

Առանց անհրաժեշտ փամփուշտների՝ տղամարդկանց գայթակղող կնոջ ամենահզոր զենքերից մեկը չի կարող կրակել

Կնոջ արտաքինի ամենագայթակղիչ, ամենասեքսուալ եւ ամենագեղեցիկ մասերից մեկը՝ կուրծքը, այնքան կարեւոր է տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար, որ շատ կանայք վիրահատարանների սեղանների վրայից չեն իջնում՝ այդ էրոգեն գոտու գեղեցկությունը, օրինակ, ծննդաբերությունից հետո վերականգնելու եւ այն ի ցույց դնելու համար: Սակայն որքան էլ սեքսուալ եւ գրավիչ լինեն կրծքերը, որոշ գործոններով պայմանավորված՝ դրանք կարող են այնպես ձեւափոխվել ու ձեւախեղվել, որ ճիշտ հակառակ ազդեցությունն ունենան տղամարդկանց վրա: Պարզ է, որ տղամարդը, բացի տհաճությունից, ոչինչ չի կարող զգալ սմքած, մեկը մյուսից չափսերով տարբերվող ու բծավոր մաշկով «բլրակների» նայելիս: Աշխարհում շատ կանայք երիտասարդ տարիքում ունեն գեղեցիկ կուրծք, բայց նրանցից քչերին է հաջողվում պահպանել կրծքի գեղեցկությունն ու սեքսուալությունը՝ ծննդաբերությունից հետո, հատկապես երեխային կրծքով կերակրելու դեպքում: Հղիության ընթացքում կուրծքը՝ մեկ, երբեմն էլ երկու չափսով մեծանում է: Իսկ ծննդաբերելուց հետո ճիշտ հակառակն է լինում ու նախկին չափսից է՛լ ավելի է փոքրանում: Կանայք, որոնք ունենում են առաջին կամ երկրորդ չափսի կուրծք, ծննդաբերությունից հետո զրոյական չափսով կուրծք կարող են ունենալ: Իսկ նրանք, ովքեր մեծ կուրծք են ունենում, հետծննդաբերական շրջանում դրանք հաճախ ձեւափոխվում են ու կախ ընկնում: Բացի այդ, ճիշտ չխնամելու, նիհարել-գիրանալու արդյունքում կրծքի մաշկն էլ է փոխվում, երակներն ու մազանոթները դառնում են ցցուն ու ակնառու, մաշկի վրա առաջանում են տգեղ, բաց վարդագույն բծեր եւ եթե կինը մատների արանքով նայի այդ խնդրին՝ հնարավոր է ամբողջ կյանքում այդ հետքերը մնան: Փքուն, գեղեցիկ ու ձիգ կուրծքը պահանջում է մեծ ուշադրություն եւ հոգատարություն իր նկատմամբ: Շատ կանայք ժամերով հայելու առաջ շպարվում են՝ գեղեցիկ տեսք ունենալու համար, սակայն ոչ մի ուշադրություն չեն դարձնում կրծքին: Ստորեւ ներկայացնում ենք մասնագետների որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել տղամարդկանց գայթակղող եւ գրգռող այդ հզոր «զենքի» ողջ հմայքը: Ինչպես հայտնի է, կրծքերի աճի ամենաակտիվ ժամանակաշրջանը 14-ից մինչեւ 25-30 տարեկան հասակն է: Հաճախ մեծերը երիտասարդ աղջիկներին ստիպում են այդ տարիքում շատ սոխ ուտել՝ վստահեցնելով, որ այն մեծացնում է կուրծքը: Տարածված կարծիք կա նաեւ, որ կաղամբն է նպաստում կրծքի «գերաճին», սակայն բժիշկները հավաստիացնում են, որ դրանք հեքիաթներ են, որոնց չարժե հավատալ: Իհարկե, կաղամբն առհասարակ շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար, բայց կոնկրետ կրծքի չափսի վրա սոխն ու կաղամբը որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ: Մրգերն ու բանջարեղենն ընդհանրապես շատ օգտակար են կրծքի համար: Կուրծքը «սիրում» է վիտամին A, E եւ C, ուստի կարելի է այնպիսի սնունդ օգտագործել, որը պարունակի ավելի շատ այդ վիտամինները: Բժիշկները գտնում են, որ ի տարբերություն սոխի ու կաղամբի՝ կրծքի գեղեցկությունը պահպանում են բանանը, թեփի հացը եւ ծիրանի չիրը: Ընդհանրապես ոգելից խմիչքներն օրգանիզմին կարող են շատ վնասակար լինել, բայց օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է ամրացնել, ձգել կուրծքը եւ դարձնել այն խիստ սեքսուալ: Այս դեպքում պետք է միայն չչարաշահել ալկոհոլի քանակությունը եւ խմել ոչ ավելի, քան հենց մեկ բաժակ: Կուրծքը գեղեցիկ է դարձնում նաեւ գարեջրի դրոժը, որի մեջ հատուկ հորմոններ կան: Եվ ամենակարեւորը. պետք է շատ զգույշ ընտրել կրծկալը, այն պետք է լինի ո՛չ մեծ, ո՛չ փոքր՝ ճշգրիտ չափսով: Շատ աղջիկներ դիտավորյալ փոքր չափսի կրծկալ են կրում, որպեսզի կրծքերը բարձրացնեն վեր եւ դրանք արհեստականորեն մեծ ցույց տան: Լինում է նաեւ հակառակը, երբ ընտրում են մեծ չափսի կրծկալ, որպեսզի կուրծքը մեծ երեւա: Մինչդեռ երկու դեպքում էլ կրծքի իրական գեղեցկությանը կարող է մեծ վնաս հասցվել: Մեծ չափսի կրծկալ կրելիս կուրծքը շարժվում է, իսկ փոքրը ճնշում արյան անոթները, թույլ չի տալիս, որ արյան շրջանառությունն ակտիվ լինի, ինչը հանգեցնում է կրծքի կառուցվածքային ու մաշկային փոփոխությունների: Սթրեսները նույնպես վատ ազդեցություն են ունենում կրծքի վրա, այնպես որ, եթե ոչ հանուն իրենց առողջության, ապա գոնե հանուն գրավչության եւ գեղեցկության՝ կանայք պետք է հնարավորինս զերծ մնան սթրեսային իրավիճակներից: Կառուցվածքից բացի, շատ կարեւոր է կրծքի մաշկի թարմ տեսքը: Որքան էլ հագուստի տակից մեծ ու կլոր, փքուն կրծքերը գայթակղիչ երեւան, ցանկացած բաց հագուստի դեպքում, երբ երեւան ցելյուլիտի նշանները, նիհարել-գիրանալու արդյունքում առաջացած տգեղ բծերը՝ տղամարդկանց գայթակղությունը կհավասարվի զրոյի: Անհաժեշտ է առաջին հերթին խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, որովհետեւ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ոչ միայն կրծքի, այլեւ ընդհանրապես մաշկի համար: Որպեսզի կուրծքը չձեւափոխվի ու չտգեղանա, անհրաժեշտ է հնարավորինս պահպանել հաստատուն քաշ: Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս լոգանք ընդունելիս որոշ ժամանակ հատկացնել կրծքերին եւ ջրային մերսումներ անել՝ շրջանաձեւ շարժումներով մերսելով դրանք: Նման մերսումները լավ են անդրադառնում կրծքի մաշկի վրա: Կրծքի ձեւը պահպանելու համար տաք ջրով լոգանքի վերջում անհրաժեշտ է անմիջապես սառը ջրով ցողել: Ծովային աղերը նույնպես նպաստավոր են: Վաղ առավոտյան կարելի է նաեւ սառույցով մերսում անել: Կնոջ հմայքի պահպանմանն ուղղված ռուսական շատ ամսագրերում անընդհատ կանանց խորհուրդ են տալիս, որ եթե նույնիսկ ժամանակ չունեն առավոտյան մարմնամարզություն անելու եւ այդ ժամանակ մերսելու կուրծքը, գոնե դա անեն օրվա ընթացքում՝ ցանկացած պահի եւ ցանկացած տեղ՝ տանը, փողոցում, աշխատավայրում: Իհարկե, անիմաստ է նման խորհուրդ տալ հայ կանանց եւ աղջիկներին, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվի մեր փողոցներում կամ աշխատավայրերում, եթե մեկի մտքով իսկապես անցնի հենց այդտեղ զբաղվել իր կրծքի գեղեցկության պահպանմամբ:

 

Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Ամենադիտված