Լիարժեք սուտ է․ ՊՍԺ-ն արձագանքել է Մեսսիի աշխատավարձի մասին տեղեկությանը
ՍպորտՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է այն տեղեկությունը, համաձայն որի՝ հարձակվող Լիոնել Մեսսին թիմում 30 մլն եվրո է ստանում։
«Լիարժեք սուտ է։ Դա հարգանքի բացակայություն է, և այն մեզ դուր չի եկել։ Այն շատ հեռու է իրականությունից․ խոսքս պայմանագրի ժամկետների (3 տարի) և աշխատավարձի մասին է։ Գաղտնիության պայմանավորվածություն կա, բայց կարող եմ ասել, որ Մեսսիի պայմանագիրը 3 տարով չէ»,- Լեոնարդոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։