«Քնած» հրաբուխ է արթնացել
ՀասարակությունԻսպանական Պալմա կղզում «արթնացել» է Կումբրե-Վյեխա «քնած» հրաբուխը։ El Mundo-ի փոխանցման համաձայն, տեղի է ունեցել հրաբխի ժայթքում։ Ավելի վաղ, ռեգիոնում նկատվել է սեյսմիկ ակտիվություն։ Իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ մի շարք անտառային ճանապարհներ փակվում են։ Թույլատրվել է սկսել նաեւ սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց տարհանումը։