Իրանը պահանջում է ազատ արձակել ձերբակալված վարորդներին
ԱշխարհԻրանը հետամուտ է ադրբեջանցիների կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման հարցին, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեն: Նշվում է՝ Իրանը պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին, ինչպես նաև հանդիպում կազմակերպել պաշտոնատար անձանց հետ՝ այս խնդրին լուծում տալու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ի երեկոյան Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները իրանական բեռնատարների երկու վարորդի ձերբակալել են: Բանն այն է, որ Ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում կանգնեցնում են իրանական բեռնատարների վարորդներին, ստուգում փաստաթղթերը, գումար պահանջում և հիմնավորում են, որ որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։
Միևնույն ժամանակ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը կարևորել է հարևան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթության քաղաքականությունը և հայտարարել, որ Իրանը փորձում է հավասարակշռված կերպով օգտագործել աջակցությունը նրանց նկատմամբ: