Հայերեն

Երեք առասպել մամոգրաֆիայի մասին

Life

Մամոգրաֆիան կրծքագեղձի հետազոտման մեթոդ է, որը շատ փոքր գոյացությունները հայտնաբերելու հնարավորություն է ընձեռում, որոնք այլ մեթոդներով անհնար է տեսնել: Հատկապես մամոգրաֆիայի զարգացման շնորհիվ է հնարավոր կրծքագեղձի քաղցկեղը ամենավաղ փուլերում ախտորոշել, երբ բուժումն արդյունավետ և հեշտ կլինի:

Ժողովրդի և նույնիսկ մասնագետների շրջանում, սակայն, այս հետազոտության վերաբերյալ շատ առասպելներ են տարածված: NEWS.am Medicine-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնի մամոգրաֆիայի ծառայության ղեկավար Նունե Մաշուրյանի հետ զրուցել է դրանցից որոշների շուրջ եւ թե ինչու են դրանք սխալ:

Առասպել 1. Որքան վաղ սկսես կանոնավոր մամոգրաֆիա անցնել, այնքան ավելի լավ

Ոմանք կարծում են, որ եթե կրծքագեղձի քաղցկեղը «երիտասարդանում» է, ապա պետք է սկսել տարեկան մեկ անգամ մամոգրաֆիա կատարել 35 տարեկանից սկսած: Սակայն մասնագետի պարզաբանմամբ՝ երիտասարդ կանանց կրծքագեղձերի խտությունը մեծ է, ուստի այս տարիքում մամոգրաֆիայի ինֆորմատիվությունը այնքան մեծ չէ:

Երիտասարդ կանանց խորհուրդ է տրվում կանոնավորապես կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն անցնել: Խնդիր հայտնաբերելիս մասնագետը նրանց մամոգրաֆիկ հետազոտություն կնշանակի, սակայն կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի համար մամոգրաֆիա կիրառելը սխալ է մինչև 40 տարեկան կանանց մոտ, համոզված է մասնագետը:

American Cancer Society-ի վերջին ուղեցույցների համաձայն՝ ամեն տարի մամոգրաֆիա պետք է անցնեն 45-ից մինչև 54 տարեկան կանայք, քանի որ կրծքագեղձի քաղցկեղով ավելի հաճախ հիվանդանում են հենց այս տարիքային խմբի կանայք: 54 տարեկանից հետո խորհուրդ է տրվում այս հետազոտությունն անցնել 2 տարին մեկ անգամ:

Մասնագետը նշեց, որ այս ուղեցույցները վերաբերում են այն կանանց, որոնց որակյալ կյանքի ակնկալվող տևողությունը 10 և ավելի տարի է: Այսինքն՝ եթե կինը այլ լուրջ հիվանդություններով է տառապում (օրինակ՝ կաթված), որոնք կարող են կրճատել նրա կյանքի տևողությունը, նրան մամոգրաֆիկ խիստ կանոնավոր հետազոտությունները նպատակահարմար չեն:

Առասպել 2. Մամոգրաֆիայի ժամանակ ստացած ճառագայթումը առողջության համար վտանգավոր է

Մյուս տարածված առասպելը վերաբերում է մամոգրաֆիական հետազոտության ժամանակ ստացած ռենտգեն ճառագայթմանը: Իսկապես այս հետազոտության ժամանակ առկա է ռենտգեն ճառագայթում, սակայն ժամանակակից սարքերի օգտագործման դեպքում այն չափազանց փոքր է, որպեսզի առողջության վրա լուրջ վնասի մասին խոսենք: Ն. Մաշուրյանը նշեց, որ ժամանակակից թվայնացված մամոգրաֆների ճառագայթային ծանրաբեռնվածությունը 30 տոկոսով ցածր է, քան անալոգային մամոգրաֆների դեպքում:

Ներկայումս, ոչ մի հետազոտությամբ կապ չի հայտնաբերվել մամոգրաֆիայի հետևանքով ճառագայթման և հիվանդների շրջանում որևէ բարդության միջև: Ամբողջ աշխարհի փորձագետները նշում են, որ մամոգրաֆիայի օգուտները (այս հետազոտությամբ հնարավոր է գոյացություններ հայտնաբերել, որոնք անհնար է տեսնել ո՛չ ուլտրաձայնային հետազոտությամբ, ո՛չ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, եւ որոնք, բնականաբար, անհնար է շոշափել) շատ ավելին են, քան հնարավոր վնասը:

Առասպել 3. Մամոգրաֆիան կուրծքը վնասում է

Ոմանք կարծում են, որ մամոգրաֆիական հետազոտությունը կուրծքը վնասում է: Մասնագետը, սակայն, նշեց, որ մամոգրաֆիայից հետո որևէ բարդություն կարող է լինել 100 հազար կանանցից միայն մեկի մոտ, եւ նույնիսկ այս դեպքում փաստ չէ, որ բարդությունները եղել են հենց մամոգրաֆիայի հետևանքով, ի վերջո՝ խնդիրներ կարող էին առաջանալ նրա հիվանդության զարգացման ընթացքում՝ անկախ ամեն ինչից:

Ինչպես եւ նախորդ, այս դեպքում եւս մամոգրաֆիայի օգուտներն ավելի շատ են, քան պոտենցիալ վնասները:

Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Ամենադիտված