Կութ գյուղում կրկին կրակոցներ են հնչել
ՀասարակությունԳեղարքունիքի մարզի Կութ գյուղում 2 օր առաջ կրկին հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Այնքան շատ են հնչում կրակոցները, որ արդեն չենք էլ ֆիքսում։ Կրակոցներ հնչել են, բայց քիչ են եղել։ Կրակոցների հետևանքով վնասներ չեն եղել։ Տևել է մոտ կես ժամ։ Տարբեր տրամաչափի զենքերից են հնչել կրակոցները»,- ասաց նա։
Ավելին՝ այստեղ