Հայերեն

Ի՞նչ է տեղի ունեցել ԱՄՆ-ում

Աշխարհ

«Լրագիր»

Ամերիկայում շատ ժողովուրդ եւ քաղաքական գործիչներ կան, այդ պատճառով քննարկել բոլորին, որոնք կապ ունեն քաղաքական արկածախնդրությունների հետ, իմաստ չունի: Կգերադասենք թվարկել ակտուալ գաղափարներն ու գաղափարախոսությունները կամ դրանց բացակայությունը:
Ի՞նչ է տեղի ունեցել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքում: Ընտրված նախագահն իրականում ոչ մի կապ չունի Հանրապետական կուսակցության հետ: Դոնալդ Թրամփն ու նրա թիմը երբեք ոչ քաղաքական գործիչ են եղել, ոչ հանրապետական, այլ օգտվել են այն բանից, որ Դեմոկրատական կուսակցությունը մսխել է արտաքին քաղաքականությունը եւ թույլ է տվել ներքին, սոցիալական քաղաքականության խեղաթյուրում:
Դեմոկրատները զզվեցրել են բազմաթիվ ամերիկացիների, որոնք այլ ելք չեն գտել, քան դեմոկրատներին արգելափակելը հօգուտ ցանկացած խմբավորման, որը հանրապետական է կոչվում:
Մինչ այժմ ազդեցիկ հանրապետականներից ոչ մեկն այդպես էլ չի համաձայնվել նոր վարչակազմում կարեւոր պաշտոն զբաղեցնել: Օրինակ, Ջոն Բոլթոնը չի ցանկացել պետքարտուղար դառնալ, նա ամբողջությամբ պատրաստ էր այդ պաշտոնի համար:
Պետքարտուղարի պաշտոնում Exxon Mobil-ի նախագահ Ռեքս Թիլերսոնին նշանակելը պարզապես ծիծաղելի է, կարծես թե ԱՄՆ-ում կադրերի դեֆիցիտ է: Հետաքրքրություն է ներկայացնում նաեւ այն, թե ինչու է այդ պաշտոնից հրաժարվել Միթ Ռոմնին:
Բանն այն է, որ Դոնալդ Թրամփին չի հետաքրքրում, թե ում է ընտրում՝ հանրապետականի, թե ոչ, նրան հետաքրքրում են իր թիմի մարդիկ, որոնք գոյություն չունեն եւ հավանաբար չեն էլ ունենալու: ԱՄՆ պատմության մեջ այդպես մեկ անգամ չէ, որ եղել է, երբ նոր նախագահի ընտրությունից կես տարի հետո Պետքարտուղարի աշխատակազմը դեռ նշանակված չէր: Ամերիկան չեն կարող կառավարել նյույորքյան խմբավորման ներկայացուցիչները, որոնք շատ հեռու են քաղաքականությունից:
Ի՞նչ կլինի հետո:
Պետք է նշել, որ Պենտագոնն արդեն սահմանել է իր դիրքերն Ամերիկայում եւ հայտարարել, որ զինվորականները պրոֆեսիոնալների են սպասում եւ իրենց այնքան էլ չեն հետաքրքրում նոր նախագահի քաղաքական սկզբունքները: Պետք է ասել, որ ամերիկացի զինվորականներին այնքան էլ չէին հետաքրքրում Բարաք Օբամայի դիրքորոշումները, սակայն դեմոկրատների օրոք նրանք սպասելու ժամանակ են ունեցել, բայց հիմա այլեւս չունեն:
Շատ առումներով նման իրավիճակ է ստեղծվել նաեւ նրանց մոտ, որոնք պետք է արտաքին քաղաքականության հարցեր լուծեն: Դոնալդ Թրամփի առաջ խնդիր է դրվելու՝ կամ արտաքին քաղաքականությունը հանձնարարում է թիմի, կամ էլ մեն մենակ է մնում իմփիչմենթի հեռանկարի առաջ: Մինչեւ այժմ Թրամփն այդպես էլ իր թիմը չի հավաքել, անգամ մոտավոր համատեքստում: Նա թիմ չի էլ ունենա մինչեւ պաշտոնավարման ավարտը: Հանրապետականությունը հավանաբար կձախողվի, ընդ որում, ավելի սարսափելի ձեւով:
ԱՄՆ արտաքին քաղաքականության լոկոմոտիվը կմնա ՆԱՏՕ-ն: Հենց ՆԱՏՕ-ն հնարավորություն կտա թե ԱՄՆ-ին, թե Մեծ Բրիտանիային կառույցը դիտարկել որպես ժառանգորդության գործոն անգլոսաքսոնական տերությունների համար: ՆԱՏՕ-ն կմնա լոկոմոտիվը, եւ առանց այդ դաշինքի ԱՄՆ-ն չի կարողանա վերահսկողություն իրականացնել Եվրոպայում:
Ռուսաստանի հույսերը, որ ՆԱՏՕ-ն կփլուզվի, ծիծաղելի են, չնայած ռուսների համար այդ հույսերը ներկայում իրական են թվում:
Ներկայում Թրամփը կարիք ունի վարկաբեկել Օբամայի վարչակազմին, այդ թվում Օբամայի քայլերի դատապարտման եւ ռուսների հաքերային ծառայությունների խաղարկման մասով: Իսկ հետո՞, ի՞նչ կարող է առաջարկել Թրամփը Ռուսաստանի վերաբերյալ, բացի մեկուսի ռեպլիկներից:
Թրամփի մոտ ընկերներից շատերը քննադատաբար են վերաբերվում Ռուսաստանի քաղաքականությանը եւ պատրաստ են ակտիվ գործողությունների դիմել ռուսների դեմ: Սակայն դեռ չկա հասկանալի եւ համոզված հակառուս գործիչ, որը կգլխավորի այդ քաղաքականությունը:
Թրամփը շատ փորձառու «հանրապետական» ունի՝ Հենրի Քիսինջերը, որը միշտ պատրաստ է ձեռքերը տաքացնել Չինաստանի կամ Ռուսաստանի հետ ԱՄՆ հակասությունների վրա: Սակայն նա 93 տարեկան է, իսկ նրա ասոցիացիան ավելի շուտ ոչ թե խորհրդատվական խումբ է, այլ մակլերային ընկերություն, որը գրավում էր Եվգենի Պրիմակովին՝ իր պես արկածախնդրի:
Թրամփն այժմ մեծ հույսեր է կապում Քիսինջերի հետ՝ հուսալով հարաբերություններ հաստատել ռուսների հետ: Սակայն Քիսինջերի պես մարդիկ կարողացել են հարաբերություններ զարգացնել այն երկրների հետ, երբ դրանց հետ հարաբերությունները դառնում էին ավելի ու ավելի լարված:
Թրամփը ոչ մի պատկերացում չունի տարածաշրջանային քաղաքականության մասին, իսկ դա նշանակում է, որ չի կարող արդյունավետ արտաքին քաղաքականություն լինել՝ հետեւաբար նախագահը կոնֆլիկտի մեջ կմտնի Պենտագոնի հետ, իսկ Պեդպեպի հետ հարաբերություններն անհասկանալի կլինեն:
Պենտագոնով եւ Պետդեպով, սակայն, ԱՄՆ-ում ամեն ինչ չի վերջանում: Կան շատ այլ կազմակերպություններ, որոնցում բազմաթիվ մշտական աշխատակիցներ կան: Այդ կառույցների հետ երկխոսությունն էլ հենց պետական կառավարումն է:
Շատ հնարավոր է, ինչ-որ ձեւով կփոխվի փոքր երկրների դրությունը, որոնք վասալ են դարձել եւ չեն կարող ԱՄՆ աջակցության հույս ունենալ: Այդ երկրների թվում է Հայաստանը, որը կորցրել է ինքնիշխանությունը:
Ինչպե՞ս է ԱՄՆ-ն վերաբերելու Հայաստանին: Ոչ մի կերպ, այն սպառում է իր հնարավորություններն ու սպասումները: Հայաստանին ավելի մեծ վասալացում, աղքատություն, քաղաքական ու ռազմական անօգնական իրավիճակ է սպասում:
ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ավելի մեծ միջակայք ունի, քան առանձին փոքր երկրների հետ ԱՄՆ հարաբերությունները: Տարածաշրջանային քաղաքականությունը կոչված է նոր գործընկերներ ընտրելու եւ նոր ասոցիացիաներ ստեղծելու:
ԱՄՆ-ն շարունակելու՞ է նախկին հարաբերությունները լավ հայտնի գործընկերների հետ, թե նորերի է գտնելու, որոնք հնարավորություն կտան նոր բլոկներ ու հարաբերություններ ձեւավորել աշխարհում:
Ամենայն հավանականությամբ, շատ բան չի փոխվի, հատկապես Եվրոպայում եւ Ասիայում: Հակառակ դեպքում ԱՄՆ-ին սպառնում է մեկուսացում եւ անհասկանալի հարաբերություններ շատ գործընկերների հետ, որոնք չնայած թշնամական են դարձել, սակայն շարունակում են գործընկերների թվում մնալ:
Ամերիկացիները որքան էլ ձգտեն ազատվել տարածաշրջանային քաղաքականության տհաճ պահերից, ստիպված են լինելու շարունակել քաղաքականությունն Ուկրաինայում եւ առհասարակ ամբողջ Արեւելյան Եվրոպայում, որովհետեւ առանց այդ տարածաշրջանի վրա վերահսկողության անհնար է իրագործել հավակնությունները Եվրոպայում, որը ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմքն է:
Սակայն առանց ՆԱՏՕ-ի տարածաշրջանային քաղաքականությունն անհնար է Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Ինչ վերաբերում է այլ գործընկերներին, ապա այստեղ էլ անպատկերացնելի է տարածաշրջանային քաղաքականությունն առանց դաշինքային համատեղումների:
Այս պայմաններում ինչպե՞ս կավարտվի Թրամփի քաղաքական կյանքը: Անկասկած, Թրամփի համար շատ շուտով հիասթափությունների ու դիրքերի հանձնման ժամանակաշրջան կսկսվի: Թրամփը կյանքը կավարտի ամբողջությամբ իսթեբլիշմենթին ենթարկված, որին այդքան արհամարհում էր, կամ էլ իմփիչմենթով, ինչը կլինի իր ճանապարհի լավագույն տարբերակը:
Սակայն մինչեւ գործերն ավարտին հասցնելը հարկ կլինի մտածել խեղճ Հայաստանի ճակատագրի մասին: Այս ամենը կապ կունենա՞ Հայաստանի հետ: Դժվար թե: Սեւ ծովն ու Հարավային Կովկասն ԱՄՆ աշխարհքաղաքականությունում կլինեն նաեւ առանց Հայաստանի:
Հավանաբար, Հարավային Կովկասում ԱՄՆ դիրքերի արմատական վերանայում կլինի: Հարկ կլինի ինչ-որ մեկին զիջել, իսկ մեկ ուրիշին էլ արմատականացնել, սակայն Հայաստանը կանհետանա քաղաքական քարտեզից:
Դա չի կարող չազդել ներքին խնդիրների վրա: Նախեւառաջ ապակազմակերպվելու են Հայաստանի զինված ուժերը: Հայաստանի բանակը կկորցնի անգամ Ադրբեջանի հարցում պաշտպանական հարցեր լուծելու ունակությունը: Այս գործընթացները, սակայն, կապ կունենա՞ն ԱՄՆ հետ: Իհարկե ոչ, ծայրահեղ դեպքում՝ նվազագույն կերպով: ԱՄՆ առաջ ավելի գլոբալ խնդիրներ են կանգնած, քան ռեգիոնալիզմը, եւ շուտով կպարզվի, որ Հայաստանի տեղը տարածաշրջանի անկյունում է լինելու՝ Ռուսաստանի պահանջների հանդիման:
ԱՄՆ-ն կփորձի «նոր քաղաքականություն» վարել, եւ հնարավոր է այդ նոր քաղաքականությունը մասամբ կայանա: Ո՞վ է այն վարելու: Ամենայն հավանականությամբ, նույն «հին քաղաքական գործիչները»: Ուրիշները պարզապես չկան, մնացած ամեն ինչ մտացածին է:
Հայերն ընդունակ չեն հասկանալ, որ իրենց երկրի ապագան կապված է Ռուսաստանի շահերի անտեսման հետ: Դա հնարավո՞ր է: Շատ բարդ է, սակայն դա ինքնափրկության միակ ճանապարհն է:

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված