Թուրքիայի հերթական ապտակը Ռուսաստանին
ԱշխարհԹուրքիան Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ, երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և անօրինական է համարում Ղրիմի անեքսիան: Այս ֆոնին Ղրիմում Պետդումայի 2021 թվականի սեպտեմբերի 17-19-ն անցկացված ընտրությունները Թուրքիայի համար որևէ իրավական ուժ չունեն»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են Ռուսաստանում սեպտեմբերի 17-19-ը, անցել են ազատ և արդար ընթացակարգերին չհամապատասխանող պայմաններում: