Հայաստանի դրոշը հանդիսավորությամբ բարձրացվել է Օտտավայում
ԱշխարհՀայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն։
Կանադայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը և դեսպան Անահիտ Հարությունյանը հանդես են եկել ուղերձներով։ Միջոցառմանը ներկա են եղել մի շարք դեսպաններ, Կանադայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները, հայկական կառույցների և համայնքի անդամներ: