Ողբերգական ավտովթար՝ Երևանում
ՀասարակությունԵրեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Մարտիրոս Եղոյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի 4-դ գյուղ սկզբնամասում՝ դեռևս չշահագործվող ճանապարհին բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին, ապա երկաթե ճաղավանդակին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել բենզինի արտահոսքը։ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում ծառայություն կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն ու քաղաքացիները ճանապարհը չփակեն։
Ավելին՝ այստեղ