Վրաստանում պատվաստման տեմպը նվազում է
ԱշխարհՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում օրական պատվաստումների քանակի նվազման միտում է արձանագրվել: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին երկրում պատվաստվում էր 20-25 հազար մարդ, հայտնում է Aliq.ge-ն։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Covid-19-ի դեմ պատվաստվել է 13 962 մարդ: Մարտի 15-ից սկսած երկրում ընդհանուր հաշվով կատարվել է 1 686 412 պատվաստում:
Մեկ դեղաչափով պատվաստվել է 956 417, ամբողջությամբ՝ 729 995 մարդ: Մեկ դեղաչափով պատվաստվածները կազմում են երկրի չափահաս բնակչության 33.5 տոկոսը, ամբողջական պատվաստվածները՝ 25,6 տոկոսը: Ըստ կառավարության ծրագրի` մինչև տարվա վերջ Վրաստանում պետք է պատվաստվի չափահաս բնակչության 60 տոկոսը:
Վրաստանում պատվաստումներն իրականացվում են Pfizer, Sinopharm, Sinovac և AstraZeneca պատվաստանյութերով: