Լևանդովսկին ներկայումս աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Կան
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» խորհրդի նախագահ Օլիվեր Կանն ասել է, որ «Ոսկե խաղակոշիկը» ստացել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
«Ռոբերտ Լևանդովսկին ներկայումս աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է. նրա գոլերն ինքնին խոսում են այդ մասին:
Նրա գերազանց ելույթները ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք է:
«Բավարիայում» նա պատմություն կերտեց: Լևանդովսկին ևս մեկ լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է միջազգային բարձրակարգ ֆուտբոլիստը մարզական տուն գտնել «Բավարիայում», անցկացնել կարիերայի լավագույն տարիները մեզ հետ և նվաճել մեծ թվով տիտղոսներ», – մեջբերում է Կանին ակումբի մամուլի ծառայությունը: