Հայաստանի վերջին շանսը
ՀասարակությունՀայաստանի համար հակասական տարվան հաջորդած տոնական օրերն անցել են գագաթնակետը, և երկիրն աստիճանաբար վերադառնում է աշխատանքային ռեժիմի: Տարեսկզբին, սակայն, հարկ է արձանագրել, որ վերադառնում ենք մի ռեժիմի, որը չունի հստակ ուղենիշեր: Ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է իր համար ոչ միայն հերթական տարվա անցման շրջանում, երբ մի տարին փոխարինում է մյուսին, այլ որոշակի էպոխալ մի սահմանի, երբ Հայաստանի համար դարաշրջանային նշանակության փոփոխությունները դառնում են կենսական անհրաժեշտություն: Հայաստանի համար նույնիսկ շատ սովորական, ընթացիիկ կառավարման խնդիրներն այլևս ունակ չեն լուծվել առանց այդ կոնցեպտուալ փոփոխությունների: Իսկ այդ փոփոխությունները, այդ բնույթի շարժերը գործնականում անհնար են, եթե ամբողջ պետությունը, ամբողջ հասարակությունը չեն գալիս աշխարհայացքային, արժեհամակարգային ընդհանուր ուղենիշների:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում