Հայ ֆուտբոլիստը նորամուտն է նշել Հունաստանի Սուպերլիգայում
ՍպորտՀունաստանի Սուպերլիգայի երրորդ տուրում «Իոնիկոսը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «ՊԱՍ Յանինայի» հետ։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից դաշտ դուրս եկավ Վասիլիոս Պողոսյանը, որը փոխարինվեց 89-րդ րոպեին։
Այս խաղով 23-ամյա հենակետային կիսապաշտպանը նորամուտը նշեց հունական Սուպերլիգայում։ Պողոսյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50,000 եվրո: