Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է. ԿԲ
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կազմել է 482.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.51 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 565.81 դրամ (նվազել է 1.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 660.72 դրամ (նվազել է 0.81 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.61 դրամ (նվազել է 0.05 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 352.57 դրամ, ոսկի՝ 27,132.66 դրամ, պլատին՝ 15,240.8 դրամ: