Բռնցքամարտ. Հայաստանի հավաքականը երկու մեդալ նվաճեց բանակայինների ԱԱ-ում
ՍպորտԱրթուր Մելիքյանի և Պավլիկ Ղարսլյանի գլախավորությամբ բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի ընտրանին նվաճեց 2 բրոնզե մեդալ։
Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որոնք նվաճեցին իրենց կարիերայի առայժմ ամենալուրջ մեդալը։
Բանակայինների աշխարհի առաջնությունում մեր պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԶՈՒ ֆիզ պատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման Դավթյանը։