Հայերեն


Աստղագուշակ՝ սեպտեբերի 26-ի համար

Life

ԽՈՅ. Օրը հազիվ թե առանց թեժ վեճերի անցնի: Բայց դրանք սովորաբար օգտակար կլինեն, կօգնեն եթե ոչ ճշմարտությունը գտնել, ապա գոնե մոտենալ նրան: Դուք կաշխատեք պաշտպանել ձեր տեսակետը՝ ոչ ոքի չվիրավորելով, շրջապատողներն էլ շնորհակալ կլինեն ձեզ դրա համար:

Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Գումարին վերաբերող հարցերում հակված կլինեք թեթևամտության, մեծ գումար կծախսեք դատարկ բաների վրա: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Խոյերին: Վերջին շրջանում բարդ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

ՑՈՒԼ. Հրաշալի օր է հանգստի համար: Խուսափեք սթրեսային իրավիճակներից, հետաձգեք հոգնեցնող գործերը: Միապաղաղությունից շեղվելը ձեզ չի խանգարի, և դրանում կօգնեն ոչ մեծ ուղևորությունը կամ գեղատեսիլ վայրերով զբոսանքը: Շատ Ցուլերի անսովոր հանդիպումներ են սպասվում: Հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար:

Դուք բոլորի հետ կաշխատեք բարեհամբույր լինել, կխուսափեք վեճերից ու կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: Հենց ձեր շնորհիվ կհաշտվեն մարդիկ, որոնք երկար ժամանակ է վիճել էին: Կարող են լուծվել ընտանեկան խնդիրները

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, չեն լսում նույնիսկ ամենահիմնավոր փաստարկները: Կարող եք քննարկել հեռու ապագային վերաբերող հարցերը: Այսօր ընդունված որոշումները կօգնեն արագ հասնել կարևոր նպատակին:

Շատ Երկվորյակներ այսօր հաջող գնումներ կանեն: Նշանի ներկայացուցիչները անսխալ կընտրեն իրեր, որոնք կուրախացնեն և՛ իրենց, և՛ իրենց մտերիմներին: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի դատարկ բաների պատճառով չհուզվելը: Դուք հակված կլինեք սրտին մոտ ընդունել իրադարձությունները, որոնք շուտով պարզապես կմոռացվեն:

ԽԵՑԳԵՏԻՆ. Օրն սկսեք կարևոր գործերից: Առավոտը հարմար է բարդ հարցերը լուծելու, ավելի վաղ սկսածն ավարտելու, այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք էներգիայով լի ու համառ կլինեք: Հազիվ թե հայտնվի մի խոչընդոտ, որը չկարողանաք հաղթահարել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հարմար ժամանակ է ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների համար: Դուք կաշխատեք ուրախացնել մտերիմներին, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԱՌՅՈՒԾ. Այսօր դուք սովորականից ավելի կասկածամիտ կլինեք, կփորձեք ստուգել ստացվող ցանկացած տեղեկատվություն: Հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ կարողանա մոլորության մեջ գցել կամ օգտագործել՝ ի շահ սեփական հետաքրքրությունների: Պարզ կդառնա, թե ով է ձեզ հետ անկեղծ ու ազնիվ եղել, իսկ ով է փորձել խորամանկել: Այսօր ընդունած որոշումները շատ Առյուծների կօգնեն խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից:

Օրը հարմար է մտերիմների հետ կարևոր բաների մասին խոսելու համար: Հիմա դուք լավ կհասկանաք իրար, փոխզիջումային տարբերակներ կգտնեք, չեք վիճի մանրուքների պատճառով: Վերջին շրջանում լարված հարաբերությունները կարող են դեպի լավը փոխվել:

ԿՈՒՅՍ. Բարենպաստ օր է: Անհանգստանալու կարիք չկա, շատ բան հաջող կդասավորվի: Օգտակար կլինի գաղափարներով կիսվելը, նախաձեռնող լինելը. դուք աջակցություն կստանաք: Աշխատանքի և ուսման հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանն անցնելը դեռ վաղ է, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին:

Տնային գործեր սովորականից շատ կլինեն: Բայց դրանք այսօր հազիվ թե շատ հոգնեցնող ու ձանձրալի թվան: Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի ընկերների կամ մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպելու համար: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն:

ԿՇԵՌՔ. Դուք գործունյա և համառ կլինեք, չեք հրաժարվի մտածածից ու կհասնեք դրան, նույնիսկ եթե պայմանները ամենաբարենպաստ ձևով չդասավորվեն: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Քանի որ շատ բան ոտքի վրա կյուրացնեք, կկարողանաք արագ սովորել այն, ինչ կարող է պետք գալ:

Բայց նույնիսկ ձեզ է հանգիստ պետք: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի հոգսերից շեղվելու, ինչ-որ հաճելի ու ոգեշնչող բանով զբաղվելու համար:

ԿԱՐԻՃ.Օրն արժե նվիրել օգտակար ու կարևոր գործին: Դուք վաղուց դրված նպատակին հասնելու, շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցը լուծելու հնարավորություն կունենաք: Որոշ Կարիճներ կհասցնեն գլուխ հանել ոչ միայն սեփական գործերից, այլև օգնել դրա կարիքն ունեցող մարդկանց, ժամանակին կնկատեն ուրիշների սխալներն ու կփորձեն ուղղել դրանք:

Օրվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ երկրորդը՝ հաճելի, ուրախ խառնաշփոթի մեջ: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, չծրագրված այցեր, ընտանեկան իրադարձություններ, որոնք տրամադրություն կբարձրացնեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Հրաշալի օր է, որը դուք կփորձեք ոչ միայն արդյունավետ, այլև հետաքրքիր անցկացնել: Հնարավորություն կունենաք լինելու անսովոր վայրերում, ծանոթանալու ձեր հին ծանոթներից տարբերվող մարդկանց հետ: Շատ բաների նորովի կնայեք, ուշադրություն կդարձնեք նրան, ինչի մասին նախկինում չեք էլ մտածել:

Նույնիսկ բարդ գործերից արագ գլուխ կհանեք: Այդ հարցում կօգնեն ոչ միայն փորձը, այլև ինտուիցիան: Քանի դեռ մյուսները տեղում դոփում են, դուք կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճամփան: Երեկոն հրաշալի կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որն անմոռաց կանցնի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Անհանգիստ օր է: Կթվա, թե պիտի հազար ու մի բան հասցնեք, ընդ որում՝ անհասկանալի կլինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Մեկ ուրիշը ձեր փոխարեն խուճապի կմատնվեր, իսկ դուք հրաշալի գլուխ կհանեք: Ձեր դիտողունակությանը միայն նախանձել կարելի է, հաճախ դուք կնկատեք այն, ինչը մյուսների աչքից վրիպել է:

Օրվա երկրորդ կեսը կզարմացնի տարօրինակ պատահարներով, լրիվ անսպասելի, բայց շատ հաճելի իրադարձություններով: Տեղի կունենա հենց այն, ինչի մասին գաղտնի երազում էիք: Աստղերի աջակցության շնորհիվ կկարողանաք իրագործել մտերիմ մարդու վաղեմի երազանքը:

ՋՐՀՈՍ. Ձեզ հաջող օր է սպասվում, որը միանման լավը կլինի և՛ կարևոր հարցերը լուծելու, և՛ առօրյա գործերի համար: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, այդ իսկ պատճառով նույնիսկ մանր-մունր սխալներ չեք անի, հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել: Հավանական են անսովոր առաջարկներ: Սկզբում դրանք բավական տարօրինակ կթվան, բայց դա մերժելու պատճառ չպիտի դառնա:

Հարմար օր է գնումների համար: Հետաքրքիր է, որ դուք հաճախ կընտրեք ոչ այն, ինչ ծրագրել էիք ու ընդհանրապես չեք զղջա դրա համար: Չեն բացառվում նվերները: Հաճախ դրանք կանեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում:

ՁԿՆԵՐ. Ամենաարդյունավետ օրը չէ, փոխարենը այն հրաշալի հանգստանալու, ուժերը վերականգնելու և ապագայի մասին մտածելու հնարավորություն կտա: Ձեզ մոտ լավ կստացվի ծրագրեր կառուցելը, դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, ամպերում չեք սավառնի, զուր հույսեր չեք կապի: Այն, ինչը նախկինում անհավանական էր թվում, հնարավոր կդառնա ձեր գործնական ու խելամիտ լինելու շնորհիվ:

Ուսումն ամեն անգամ հեշտությամբ չի տրվի, չի բացառվում ինչ-ինչ հարցեր ստիպված լինեք մի քանի անգամ վերանայել: Բայց դուք համբերատար կլինեք, սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ վստահ չեք հրաշալի արդյունքի վրա:

 

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված