Ադրբեջանը հերքում է Բաքվի Հեյդար Ալիևի պալատում հրդեհի մասին լուրերը
ԱշխարհԱդրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է Բաքվի կենտրոնում գտնվող Հեյդար Ալիեւի պալատում բռնկված հրդեհի մասին տեղեկությունները:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Ավելի վաղ տելեգրամյան մի շարք ալիքներ հայտնել էին, որ պալատում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:
«Շենքում հրդեհ կամ պայթյուն չի եղել: Պալատին կից շենքում կարճաժամկետ ծուխ է եղել, այն անհապաղ վերացվել է»,-ասել է Բաքվի Նասիմի շրջանի հրդեհային անվտանգության վարչությունը, որտեղ գտնվում է շենքը:
Հեյդար Ալիևի պալատը հանդիսանում է համերգասրահ, որը ամենամեծն է Ադրբեջանում: Այստեղ են անցկացվել Հեյդար եւ Իլհամ Ալիեւների երդմնակալությունները: 1991-2004 թվականներին համերգային համալիրը կոչվում էր «Հանրապետության պալատ»: