Մոուրինյուն վիճաբանել է լրագրողների հետ և ժամանկից շուտ լքել մամուլի ասուլիսը
Սպորտ«Ռոմայի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյուն ժամանակից շուտ ավարտեց մամուլի ասուլիսը Ա Սերիայի 6-րդ տուրի «Լացիոյի» հետ հանդիպումից հետո (2-3): Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ պորտուգալացին ժամանակին վիճաբանել է լրագրողների հետ և դուրս եկել այն սենյակից, որտեղ տեղի է ունեցել ասուլիսը: Վիճաբանության պատճառը չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ հանդիպումից հետո Մոուրինյուն քննադատեցլ է հռոմեական դերբիի մրցավարներին, ասելով, որ նրանք փչացրեցին հանդիպումը:
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 12 միավորով 4-րդ տեղում գտնվող «Ռոմայի» համար այս պարտությունը երկրորդն էր ընթացիկ մրցաշրջանում: «Լացիոն» (11 միավոր) 6-րդ տեղում է: