«Բոկա Խունիորսը» հաղթանակ է տարել․ Բալեկյանը մասնակցել է խաղին
ՍպորտԱրգենտինայի առաջնության 13-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Կոլոնին»՝ 1-0։
Միակ գնդակը 67-րդ րոպեին խփեց Օրսինին։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը՝ փոխարինման դուրս գալով 58-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Բոկա Խունիորսը» 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Բալեկյանը «Բոկա» է տեղափոխվել «Ատլետիկո Ուրականից», որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից: Transfermarkt-ը հայտնում է, որ տրասնֆերի արժեքը կազմել է 2,89 մլն եվրո։