Հրաժարվեց հայկական պահանջներիվ և իրավունքներից միջազգային ամենաբարձր ամբիոնից
ՔաղաքականությունՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին Նիկոլ Փաշինյանի ելույթը կարելի է բնութագրել հայկական իրավունքներից ու պահանջներից հրաժարում այս անգամ արդեն միջազգային ամենաբարձր ամբիոնից։
Նիկոլ Փաշինյանը թվարկել է խնդիրները՝ Արցախի հարցի չլուծվածություն եւ Արցախի ինքնորոշման իրավունք, էթնիկ զտումներ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, քաղաքացիական բնակչության թիրախավորում, զինված ներխո ւժում ՀՀ տարածք, պատանդառություն, պատերազմական այլ հանցագործություններ։
Թվում է ամեն ինչ կարգին է, սակայն Փաշինյանի ելույթում բացակայում էին պահանջները եւ Հայաստանի կողմից համարժեք քայլերի հավաստումը։ Փոխարենը, նույնիսկ եղածն էլ «ջրեց» հենց ինքը՝ հավատարմություն հայտնելով նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին ու խաղաղ դարաշրջանին, հընթացս էլ մեղադրելով միջազգային հանրությանը Բաքվի ագրեսիայի վրա աչք փակելու համար։
Խնդիրն այն է, որ եռակողմ հայտարարությունը հենց այդ մասին է՝ հայկական մեղավորության կանխավարկածի ու ըստ այդմ՝ հայկական իրավունքների բացառման հիմքով։ Եռակողմ փաթեթի տրամաբանությունը պատերազմի արդյունքների ընդունումն է՝ «խաղաղության դարաշրջանի» նախապայմանը՝ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունը վերացնելու մոսկովյան պլանի իրականացմամբ։
Ավելին՝ այստեղ