Հայերեն


Ձեր ինտիմ աստղագուշակը

Life

ԿԻՆ ԽՈՅԵՐ

Այս համաստեղության տակ ծնվածներն աչքի են ընկնում իրենց արտիստիզմով եւ զգացմունքայնությամբ: Առաջին հայացքից այս կանայք աչքի են ընկնում համառությամբ, սակայն դա սովորական համառություն չէ, այլ սկզբունքայնություն: Որպես կանոն` կին Խոյերն իրենք են ընտրում իրենց զուգընկերոջը: Նրանք նախընտրում են ուժեղ եւ ազդեցիկ տղամարդկանց, բայց միեւնույն ժամանակ սիրում են լինել առաջնորդ, նաեւ անկողնում: Նրանց հաճույք պատճառելն այդքան էլ հեշտ գործ չէ, բայց նրանք ամեն ինչ անում են զուգընկերջը գոհացնելու համար:

Աստղերը խորհուրդ են տալիս 2017 թ-ին ավելի զուսպ լինել եւ խանդի տեսարաններ չսարքել: Դրանք կարող են վատ անդրադառնալ նաեւ անկողնային հարաբերություններում:

ՏՂԱՄԱՐԴ ԽՈՅԵՐ

Այս համաստեղության տակ ծնված տղամարդիկ առանձնանում են իրենց կրքոտությամբ, անմիջականությամբ եւ սրամտությամբ: Նրանք սիրում են ակտիվ կյանք վարել եւ պատրաստ են նոր սիրային հարաբերությունների: Սակայն նրանց չի գրավում հեշտությամբ տրված զգացմունքը: Իրենց զուգընկերուհուն Խոյերը նախընտրում են մի փոքր դժվարությամբ գրավել: Նրանց ռոմանտիկ դրսեւորումներն էլ շատ տարբեր են լինում` գեղեցիկ նամակից մինչեւ անտանելի խանդ:

2017-ին Խոյերը ուշադրության պակաս չեն զգա, ինչն էլ ավելի կբարձրացնի նրանց ինքնագնահատականը: Սակայն հիշեք, որ անկողնում բավարարված կլինեք միայն այն դեպքում, երբ հաճույքը փոխադարձ լինի: Զուգընկերոււհուն աշխատեք չխանդել: Դա միայն կխանգարի ձեր սեքսուալ կյանքին:

ԿԻՆ ՑԼԵՐ

Այս կանայք աչքի են ընկնում իրենց բնատուր հմայքով, ինչի շնորհիվ հեշտությամբ գրավում են հակառակ սեռի ներկայացուցիչներին: Անկողնում կին Ցուլերը, բավականին, կրեատիվ են եւ հաճախ են դիմում փորձարկումների: Նրանք չեն մոռանում իրենց զուգընկերոջը եւ փորձում են հնարավորիս բավարարել նրա պահանջները:

2017 թ-ին աստղերը խորհուրդ են տալիս կառավարել փորձարկումների հանդեպ ձեր սերը: Կայուն հարաբերություններ ստեղծելու համար հակավոր է մի կողմ թողնել էրոտիկ ցանկությունները: Զուգընկերոջ ընտրության հարցում երկար մտածեք, մինչեւ որոշում կայացնելը:

ՏՂԱՄԱՐԴ ՑԼԵՐ

Տղամարդ Ցլերը բավականին ինքնահավան են: Նրանք հեշտությամբ են ընտրում զուգընկերուհուն, որից հետո նրան համարում են իրենց սեփականությունը: Անկողնում, սակայն Ցլերն այդքան էլ կողմ չեն փորձարկումների: Նրանք այդ առումով ավելի ստաբիլ սիրեկաններ են:

Աստղերը խորհուրդ են տալիս 2017 թ-ին ավելի բաց լինել: Ձեր զուգընկերուհուն պատմեք ձեր սեքսուալ ցանկությունների մասին: Դրանք ավելի հետաքրքիր դարձնելու համար մի խուսափեք տարբեր փորձարկումներից:

ԿԻՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այս համաստեղության տակ ծնված կանայք բավականին ինտելեկտուալ են: Նրանք շատ համարձակ են եւ պատրաստ են տարբեր սիրային փորձարկումների: Սակայն դա ոչ թե գալիս է նրանց սեքսուալ ցանկություններից, այլ պարզապես հետաքրքրասիրությունից, որը ստիպում է նրանց փորձել ամեն ինչ:

Ձեր ինտելեկտը երբեմն խանգարում է ձեր սեռական կյանքին: Ձեզ խորհուրդ է տրվում այս տարի ավելի թեթեւ նայել սեռական հարաբերություններին եւ ազատվել ամեն ինչ անալիզ անելու ցանկությունից:

ՏՂԱՄԱՐԴ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Տղամարդ Երկվորյակները սիրում են ինտելեկտուալ եւ գեղեցիկ կանանց: Սակայն նրանք շատ փոփոխական են եւ հեշտ են հրապուրվում` վարելով անկանոն սեռական կյանք: Նրանց համար, սակայն, շատ կարեւոր է հարաբերություններ ունենալ այնպիսի կանանց հետ, որոնց հետ նրանք ընդհանուր հոգեւոր կապ են գտնում, այլապես այդ հարաբերությունները նրանց հաճույք չեն պատճառում:

2017 թ-ին ձեզ խորհուրդ է տրվում քիչ դիմել սիրահետումների: Կայուն հարաբերությունները պետք են ոչ միայն ձեր զուգընկերուհուն, այլեւ ձեզ:

ԿԻՆ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Առաջին հայացքից թվում է, թե կին Խեգետինները շատ ուժեղ են, անկախ եւ, առհասարակ, սեքսի կարիք չեն զգում: Սակայն, երբ լույսերը հանգում են եւ նրանք մնում են մութ սենյակում, ի հայտ են գալիս նրանց ամենախենթ սեքսուալ դրսեւորումները: Իրականում, այս կանայք շատ կրքոտ սիրուհիներ են:

2017 թ-ին ձեզ խորհուրդ է տրվում ավելի պարզ արտահայտել ձեր ցանկությունները, այլապես ձեր զուգընկերը չի հասկանա դրանք, ինչը կխանգարի ձեզ անկողնում:

ՏՂԱՄԱՐԴ ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Տղամարդ Խեցգետինները շատ հեշտությամբ են կարողանում հաճույք պատճառել զուգընկերուհիներին, սակայն նրանք, սովորաբար, եսասեր են լինում եւ սիրում են, երբ իրենց ավելի շատ են բավարարում: Երբ կորցնում են զուգընկերուհու հանդեպ հետաքրքրությունը, այս տղամարդիկ կարող են շատ կոպիտ եւ անուշադիր դառնալ:

2017-ը ձեզ համար կարող է շատ երջանիկ տարի լինել, սակայն դրա համար պետք է կարողանաք զսպել ձեր էգոիզմն ու մի փոքր էլ մտածել ձեր սիրելիի մասին:

ԿԻՆ ԱՌՅՈՒԾՆԵՐ

Կին Առյուծները հեշտությամբ կարողանում են գրավել հակառակ սեռի ներկայացուցիչներին իրենց հմայքով եւ սեքսուալությամբ Բայց չնայած իրենց արտաքինին` նրանք շատ փակ եւ ստաբիլ են անկողնում: Նրանց համար շատ կարեւոր են գեղեցիկ դիրքերը, այդ պատճառով էլ այս համաստեղության տակ ծնված կանայք դեմ են ցանկացած սեքսուալ նորամուծության:

Աստղերը խորհուրդ են տալիս 2017 թ-ին ավելի զգացմունքային լինել, հակառակ դեպքում` շատ հեշտությամբ կարող եք կորցնել զուգընկերոջը:

ՏՂԱՄԱՐԴ ԱՌՅՈՒԾՆԵՐ

Արտաքուստ տղամարդ Առյուծներն ինքնավստահ եւ ինքնաբավ են երեւում, սակայն իրականում նրանք, բավականին, բարդույթավորված են եւ յուրաքանչյուր սեքսուալ ձախողում շատ ծանր են տանում: Նրանց կողքին պետք է լինեն այնպիսի կանայք, որոնք ամեն հարցում կաջակցեն նրանց եւ թույլ չեն տա, որ իրենց անհարմար զգան այս կամ այն ձախողման համար:

Հիշեք` ձեր զուգընկերուհուն դուր գալու համար պարտադիր չէ դիմեք նորամուծությունների, պարզապես, եղեք ուշադիր եւ հոգատար: Նա դա շատ կգնահատի:

ԿԻՆ ԿՈՒՅՍԵՐ

Կին Կույսերը մեղմ են, զուսպ եւ համեստ, սակայն նրանք պատրաստ են ամեն կերպ բավարարել իրենց զուգընկերոջ ցանկությունները: Կույսերին նախընտրում են ավելի հասուն տարքով տղամարդիկ, որոնք ցանկանում են ստեղծել կայուն ընտանիք: Ազատամիտ տղամարդիկ նրանց չափից դուրս զուսպ են համարում եւ փորձում են շրջանցել նրանց: Սակայն, երբ Կույսերը գտնում են իրենց արժանի զուգընկեր, ապա նրան պատրաստ են անվերջ զարմացնել…

2017 թ-ին ձեզ խորհուրդ է տրվում իրադարձություններից առաջ չընկնել: Անկողնային հարաբերությունները դեռ չեն նշանակում ամուսնություն:

ՏՂԱՄԱՐԴ ԿՈՒՅՍԵՐ

Տղամարդ Կույսերը շատ ուշադիր են իրենց զուգընկերուհու հանդեպ: Նրանք երբեք կանգ չեն առնում, մինչեւ որ չհամոզվեն, որ իրենց սիրելին ամբողջովին բվարարված է: Նրանք պատրաստ են ամեն ինչ տալ զուգընկերուհուն, սակայն երբեք չեն ների նրա դավաճանությունը:

2017 թ-ին ձեզ խորհուրդ է տրվում չփնտրել իդեալական զուգընկերուհու: Հիշեք, որ բոլոր մարդիկ էլ օժտված են ինչպես դրական, այնպես էլ բացասական հատկանիշներով:

ԿԻՆ ԿՇԵՌՔՆԵՐ

Այս համաստեղության տակ ծնված կանայք, ասես, նախատեսված լինեն սեքսուալ կյանքի համար: Նրանք պատրատ են դիմել ցանկացած քայլի` զուգընկերոջը բավարարելու համար, ընդ որում, նրանք մտածում են ոչ թե սեփական հաճույքի, այլ սիրելիի մասին:

2017 թ-ին ձեզ խորհուրդ է տրվում ընդմիջում վերցնել; Եթե մինչ օրս չեք կարողացել հաջողության հասնել որեւէ տղամարդու հետ, ապա պետք չէ փնտրել մյուսին: Համբերատար սպասեք, մինչեւ որ կգտնեք ձեր իսկական կեսին:

ՏՂԱՄԱՐԴ ԿՇԵՌՔՆԵՐ

Տղամարդ Կշեռքները միշտ պատրաստ են դիմել փորձարկումների: Այդ պատճառով էլ նրանք հաճախ են փոխում զուգընկերուհուն: Կշեռքները բավականին խելացի են եւ նրանց համար շատ կարեւոր է, որ իրենց զուգընկերուհին փայլի ոչ միայն արտաքինով, այլեւ ինտելեկտով:

2017 թ-ին ձեզ խորհուրդ է տրվում ավելի կայուն լինել: Աքաղաղը շատ ուշադիր է եւ ձեր ցանկացած դավաճանություն կարող է ջրի երես դուրս գալ:

ԿԻՆ ԿԱՐԻՃՆԵՐ

Այս համաստեղության ներկայացուցիչները եւ հմայիչ են, եւ խելացի: Նրանք պատրաստ են սիրուն տրվել ցանկացած պահի եւ ցանկացած ժամանակ, ինչի շնորհիվ էլ, բավականին, սիրված են տղամարդանց կողմից: Նրանք նաեւ բաց են ցանկացած տիպի փորձարկումների համար, բայց երբեք չեն մոռանում բավարարել նաեւ իրենց զուգընկերոջը:

2017 թ-ին աստղերը խորհուրդ են տալիս զգոնությամբ ընտրել զուգընկերոջը: Ընտրեք այնպիսի մեկին, որի հետ կարող եք կիսել եւ ձեր սիրտը, եւ անկողինը:

ՏՂԱՄԱՐԴ ԿԱՐԻՃՆԵՐ

Տղամարդ Կարիճները համբերատար են, խելացի եւ արտիստիկ: Վստահ կարելի է ասել, որ նրանք լավագույն սիրեկաններն են: Նրանք պատրաստ են մտնել ցանկացած սիրախաղի մեջ: Ընդ որում, նրանց չեն գրավում հեշտությամբ իրենց գիրկն ընկնող աղջիկները: Նրանք սիրում են նվաճել իրենց զուգընկերուհուն:

2017 թ-ին ձեզ խորհուրդ է տրվում լավ մտածել, մինչեւ պատասխանատու քայլ կատարելը; Եթե, գոնե, մի տոկոս վստահ չեք, որ կարող եք ապրել առանց ձեր ազատության, ուրեմն մի շտապեք ամուսնության առաջարկություն անել սիրելիին:

ԿԻՆ ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Կին Աղեղնավորները հմայիչ են եւ գեղեցիկ: Բնավորությամբ նրանք մի փոքր քմահաճ են, ինչն էլ ավելի է դուր գալիս տղամարդկանց: Սակայն նրանք շատ հեշտությամբ են հոգնում մի տղամարդուց: Իսկ հոգնելու դեպքում պատրաստ են իրենց համար փնտրել նոր զուգընկեր:

2017 թ-ին էլ դուք շարունակելու եք մնալ ուշադրության կենտրոնում: Եթե ձեզ դուր է գալի անընդհատ փոխել զուգընկերոջը, այս տարի դուք այդպիսի հնարավորություն ավելի հաճախ կունենաք: Սակայն սիրախաղերի հետեւից ընկնելով ուշադիր եղեք, որպեսզի բաց չթողնեք ձեր իրական կեսին:

ՏՂԱՄԱՐԴ ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Տղամարդ Աղեղնավորները, բավականին, սեքսուալ են եւ համբերատար: Նրանք անմնացորդ տրվում են սեքսին` իրենց զուգընկներուհուն պարգեւելով աննկարագրելի հաճույք: Նրանք համարվում են լավ սիրեկաններ, բայց անհավատարիմ ամուսիններ: Աղեղնավորերին դուր են գալիս գեղեցիկ եւ խորհրդավոր կանայք:

2017 թ-ին էլ դուք կշարունակեք սեր եւ հարաբերություններ փնտրել բազմաթիվ կանանց հետ: Սակայն զգույշ եղեք` հնարավոր է` նրանց մեջ գտնվեն մարդիկ, ովքեր փորձեն օգտագործել ձեզ հանուն գործնական հաջողությունների:

ԿԻՆ ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Կին Այծեղջյուրները շատ սեքսուալ եւ խելացի են: Սակայն բնույթով փակ լինելու պատճառով նրանք շատ զուսպ են սեռական հարաբերությունների ժամանակ: Հաճախ չեն վարվում այնպես, ինչպես ցանկանում են` ամաչելով զուգընկերոջից, այդ պատճառով էլ նրանց կողքին պետք է լինի համբերատար տղամարդ, որը կկարողանա հասկանալ նրա իրական ցանկությունները:

Եթե ցանկանում եք ներկայիս զուգընկերոջ հետ ավելի երկարակյաց հարաբերություններ ստեղծել, ապա աստղերը խորհուրդ են տալիս այս տարի լինել հնարավորինս բաց եւ զգացմունքային:

ՏՂԱՄԱՐԴ ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ի տարբերություն կանանց` տղամարդ Այծեղջյուրները չեն թաքցնում իրենց իրական ցանկություններն ու զգացմունքները: Անկողնում նրանք պատրաստ են անել ամեն ինչ` զուգընկերուհուն բավարարելու համար: Սակայն անկողնուց դուրս նրանք բոլորովին այլ` սառը եւ զուսպ տպավորություն են թողնում մարդկանց մոտ:

Այս տարի դուք, վերջապես, կհանդիպեք մեկին, որի հետ կկարողանաք ստեղծել երկարատեւ հարաբերություններ: Աստղերը ձեզ համար անակնկալ են պատրաստել: Ձեր ընտրյալը ձեզ կհամապատասխանի թե ֆիզիկապես, թե հոգեպես:

ԿԻՆ ՋՐՀՈՍՆԵՐ

Կին Ջրհոսները շատ ռոմանտիկ են եւ նրանց համար անընդունելի է միայն ֆիզիկական հաճույքը: Նրանք սիրում են, երբ իրենց զուգընկերը հոգ է տանում իրենց մասին, ծաղիկներ է նվիրում, անակնկալներ է մատուցում: Նրանց դոււր է գալիս, երբ իրենց նուրբ ձեւով են սիրում եւ նրանք մերժում են ցանկացած բռի պահվածք:

Աստղերը հուշում են, որ 2017 թ-ին ձեր սեքսուալ կյանքը շատ ներդաշնակ կլինի, բայց նաեւ խորհուրդ են տալիս երբեմն հաշվի առնել զուգընկերոջ ցանկությունները:

ՏՂԱՄԱՐԴ ՋՐՀՈՍՆԵՐ

Տղամարդ Ջրհոսները շատ խելացի են: Նրանք չեն սիրում ամեն պատահածի հետ անկողին կիսել: Դրա համար նրանք պետք է սիրահարված լինեն իրենց զուգընկերուհուն, որին սակայն չեն շտապում քարշ տալ անկողին` հարգելով վերջինիս պատիվը: Նրանք երբեք կնոջ ցանկությանը հակառակ ոչինչ չեն անի:

2017 թ-ին աստղերը խորհուրդ են տալիս մոռնալ ստաբիլությունը: Լավ հարաբերություններ ստեղծելու համար պետք է երբեմն դիմեք փորձարկումների:

ԿԻՆ ՁԿՆԵՐ

Այս նշանի տակ ծնված կանայք ստեղծագործ եւ ռոմանտիկ մարդիկ են, որոնք հիմնկանում ապրում են իրենց հորինած աշխարհում: Այդ աշխարհում տղամարդիկ նման են արքայազների, որոնք ամեն ինչի պատրաստ են հանուն իրենց: Այդ է պատճառը, որ իրական կյանքում նրանք բախվում են հիասթափության, ինչը դեպրեսիայի պատճառ է հանդիսանում:

2017 թ-ին աստղերը խորհուրդ են տալիս ձեզ ավելի շատ ցույց տալ զգացմունքները: Զսպվածությամբ երբեք չեք կարողանա գրավել այն տղամարդուն, որին հավանում եք:

ՏՂԱՄԱՐԴ ՁԿՆԵՐ

Տղամարդ Ձկները շատ խորը զգացմունքային աշխարհ ունեն եւ նրանց դուր են գալիս խելացի կանայք: Նրանք սիրում են հաճույք ստանալ եի հանուն հաճույքի պատրաստ են տրվել ցանկացած սիրախաղի: Ձկները շատ են գնահատում իրենց ազատությունը, այնպես որ` մի փորձեք ներխուժել նրանց անձնական կյանք, քանի դեռ նրանք ձեզ այնտեղ չեն հրավիրել:

2017 թ-ը հնարավոր է մի փոքր սկանդալային լինի ձեզ համար: Հիշեք, որ զուգընկերուհին միայն սեքսի կարիք չունի: Աշխատեք նրան տալ նաեւ ձեր գուրգուրանքն ու սերը:

Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesԻմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՊարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԻնչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասինՌուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա Ալեքսանյան
Ամենադիտված