Հայերեն


Հողերի հանձնում չի լինի. «Հրապարակ»

Քաղաքականություն

«Հրապարակ»-ը գրում է․

Եթե շատերին թվում է, թե հող հանձնելու թեման կարող է անհանգստացնել իշխանությանը, չարաչար սխալվում է: Ու եթե ոմանք էլ հերոս են ձևանում, թե տեսեք՝ մենք հող հանձնելու թեմայով ամենաբարձրն ենք գոռում, քաղաքական դաշտում մեզ արժանի տեղը տվեք, երբեմն ստանում են նաև, դա էլ է սուտ, օդում առանց հիմքի տարուբերվող տան նման:

Ըստ իս, դա այնպիսի թեմա է, որը միշտ պետք է վառ պահել՝ անմար կրակի նման: Նախագահը պիտի շահագրգռված լինի այդ թեման կրակի նման անմար պահելու, անգամ ջանքեր գործադրի: Հենց այդ առումով գերհայրենասերների աղմուկ- աղաղակից, իրենց կոտորելուց ոչ թե պետք է ընկնել էյֆորիայի մեջ, հերոսական բալլադներ ձոնել, այլ սառնասրտորեն դատել՝ այդ մարդիկ հասկանալո՞վ են օգնում իշխանությանը, թե՞ չհասկանալով:

Տեսեք, թե ինչ է ստացվում: Փաստորեն վերջին տասնամյակներում մեր նախագահները այդ կրակը միշտ անմար են պահել: Երբ արդեն զգացել են, որ իշխանության ոտքերի տակ հողը թուլանում է, ծոցագրպաններից հանել ու շրջանառության մեջ են դրել այդ թեման: Անգամ ընդդիմությունն է հասկացրել ժողովրդին՝ բա դուք նամուս- թասիբ չունե՞ք, հայրենիքի համար այս վտանգավոր պահին աթոռի համար եք կռվում:

Այնպես որ, երբ հող հանձնելու թեման շրջանառվում է, պետք է մտածել՝ իշխանությունը իր դիրքերն ուզում է ամրապնդել կամ դիրքերը նորմայից մի քիչ ավելի են սասանվել: Դրա համար չի բացառվում, որ օգտագործվեն նաև հայրենասերների կրակը: Օգտագործվեն այնպես, որ նվիրյալները չիմանան, որ իրենց կրակը օգտագործվում է:

Շատերն են ասում, որ Սերժ Սարգսյանը այս իրավիճակում այնպես է իրեն պահում, ասես ոչ բան էլ չկա:

Իրոք, միակ բանը, որ կա, հանության ահագնացող տագնապն է՝ ո՞նց թե հողերը հանձնենք: Ու կրակը բորբոքվում է:

Ախր մի քիչ «քթածակ է պետք՝ հասկանալու», որ Սերժ Սարգսյանի ամենամերձ շրջապատի մարդիկ էլ ասում են՝ ոչ մի թիզ հող չենք հանձնելու:

Դուք ձեզ հարց չեք տալի՞ս՝ այդ ո՞նց են ընդդիմանում իրենց նախագահին: Հայրենասեր են, հա՞... Մի հատ այդ հայտարարություն անողների ելք ու մուտքին նայեք, տեսեք, թե ինչ միջոցների են տիրապետում, նրանց օխտը պորտին նայեք, տեսեք, թե ինչ աթոռների են նստած ու աշեցեք՝ նրանց ԴԵՄ- ին:

Մեկ- մեկ էլ, որ լավ չենք տաքանում, իրենց միջից մեկը ելնում ու իբր թե բերանից թռցնում է հողեր հանձնելու մասին: Ականջը կանչի Հերմինեի: Տեսնես ո՞նց են նրա ֆինանսական գործերը՝ իրավապահ համակարգի հետ կապված:

Այնպես որ արյունով վերցված հողը արյունով էլ պահելու կամ չենք կարողանալու պահել: Դա գիտի և՛ Հայաստանի նախագահը, և՛ Ադրբեջանի նախագահը: Մեզ մնում է զինվել, զինվել ու էլի զինվել, հզորանալ, հզորանալ և ավելի հզորանալ:

Մեզ համար քաղաքական հերոսներ չկերտենք: Հերոսը միայն մեր զինվորն է՝ դիրքում կանգնած, մնացած ոչ մի հերոսի ես չեմ ընդունում, առավել ևս չեմ հավատում:

... Հողերի հանձնման թեման ասեմ, որ ռուսներին էլ է ձեռք տալիս: Ջութակը ձեռն է առել ու տեսեք, թե քանի երկրի ու նախագահի է պարեցնում:

Նախընտրական շրջանում ավելի կակտիվանա հողերի հանձնման թեման (Թեման ու հանձնումը տարբեր բաներ են): Ադրբեջանում էլ կարծիք կձևավորվի, թե իրենց հերոս Ալիևը Արցախը, Հայաստանն էլ հետը համարյա վերցնելու վրա է...

Հողերի հանձնումը թեմա է, իրականում նման բան լինել չի կարող... Իսկ այդ թեման կարող է հա՜ ընդարձակվել, երկարել... հա՜ տեղ ունի:

Ռուսաստանը, որ ջութակի փայտիկը ձեռն առավ, այնպես հավասարակշի՜ռ է նվագելու՝ մեկ մեզ է դաղելու, մեկ Ադրբեջանին, ձեռի վրա էլ Թուրքիայի քթի հետ է խաղալու... Ոնց հասկացա՝ Իրանն էլ անմասն չի մնալու:

Այնպես որ հողերի հանձնում չի լինելու: Թեման միշտ էլ լինելու է, անսպառ է: Ռուսաստանի ձեռքին հավասարակշռության փայտիկն է: Որ պահի փորձեց խախտել, կընկնի...

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված