«Մենք Հայաստանին ենք վերադարձրել պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին». Ալիև
ԱշխարհԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին»:
«Հայաստանի կառավարությունը կարող է հաստատել դա: Մենք վերադարձրել ենք նրանց զինծառայողներին դեռևս, նախքան նրանք վերադարձել էին մեր զինվորականներին: Այն անձինք, որոնց նկատի ունի Human Rights Watch-ը, մարդիկ են, որոնք մեր դիրքեր են ուղարկվել Հայաստանի ռազմական հրամանատարության կողմից պատերազմի ավարտից և նոյեմբերյան համաձայնագրի ստորագրումից երկու շաբաթ անց»,- ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը՝ պատասխանելով իրավապաշտպան կազմակերպության հնչեցրած մեղադրանքների մասին հարցին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը կտտանքների է ենթարկում հայ ռազմագերիներին:
Ավելին՝ այստեղ