«Հայկոյի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա». ընկերները՝ Հայկոյի մասին
LifeԵրգիչ Հայկոն շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում: Ընկերները հիվանդանոցի մոտից տեսանյութ են նկարահանել և հայտնել, որ Հայկոյի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այն հրապարակել է դուդուկահար Կամո Սեյրանյանը:
«Քիչ առաջ բժիշկը զանգահարեց, լուր ստացանք, որ դեպի դրական տեղաշարժ կա»,- տեսանյութում ասում է երգչուհի Սյուզան Մարգարյանը: Հայկոյի մտերիմ ընկեր Գագա Ամատունին էլ նշել է, որ իրենք Հայկոյի հետ պայքարչում են և ավելորդ քննարկումները, ապատեղեկատվությունը իրենց խանգարում է:
Հայկոյի մասին գրառում է արել նաև երաժիշտ Րաֆֆի Ալթունյանը. «Չ՜հարգելի չար մարդիկ, ի հակառակ ձեր կամքին, Հայկոյի հետ ամեն ինչ կարգին ա: Ինքնագլուխ բաներ մի գրեք ու ավելորդ տեղը փիառ մի եղեք: Մարդկանց այս ծանր ու ցավոտ օրով ավելորդ մի խառնեք իրար»: