Հայերեն


Մեծ պատմությունը վերադառնում է փոքր քաղաք․ ֆիլմի վերամշակված տարբերակի պրեմիերան ու ռեժիսորի բացառիկ խոսոտվանությունները

Life

Մեծ պատմությունը վերադառնում է փոքր քաղաք։
15 տարի անց շատերի սիրելի «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը կրկին էկրաններին է՝ արդեն նոր գույներով ու վերամշակված տարբերակով։
Երբ տարիներ առաջ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը որոշեց ֆիլմ նկարել, որը պետք է դառնար իր դիպլոմային աշխատանքը, իսկ որպես սցենար ընտրեց ընկերներից մեկի հետ պատահած իրական պատմությունը, նա չէր էլ ենթադրում, որ տարիներ անց էլ իր ֆիլմն այնքան պահանջված կլինի, որ կրկին կհայտնվի մեծ էկրաններին: Երեկ` սեպտեմբերի 15-ին, «Մոսկվա» կինոթատրոնի լի դահլիճը վառ ապացույցն էր այն բանի, որ 15 տարի առաջ հենց նույն օրը էկրաններ բարձրացած «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը հայկական շուկայում ամենաստացվածներից է:

«Այս ֆիլմն իմ կուրսայինն է եղել ԱՄՆ-ում։ Ես գաղափար ունեի ֆիլմ նկարելու, բայց չգիտեի՝ ինչի մասին։ Իմ ծանոթներից մեկն իր ընտանիքի պատմությունն էր պատմել, ես հորս հետ խոսում էի, ասացի՝ դա լավ պատմություն է, կարող է ֆիլմ լինել։ ԱՄՆ-ից երբ եկա Հայաստան, խնդրեցի իմ ծանոթին՝ Նառային, նորից պատմել, ձայնագրեցի։ Նառան հենց եղել է այն աղջիկը, որ հայտնաբերել է՝ սխալ մարդու են բերել իրենց տուն։ Իր եղբայրն էլ սկսել է քաղաքով փնտրել իրենց հանգուցյալին»,-պատմում է Գոռը։

Նրա խոսքով՝ սյուժեում ոչինչ չեն փոխել, ինքը ֆիլմը միայն դարձրել է ավելի ժամանակակից ու կարողացել է անել այն մոնտաժը, որ 15 տարի առաջ հնարավոր չի եղել. կարճ ասած՝ ստացել է այն ֆիլմը, որը պատկերացնում էր հենց տարիներ առաջ։

Ռեժիսորը ֆիլմը ոչ ժամանակավրեպ է համարում, քանի որ նշում է՝ հիմա էլ հաճախ փողոցում մարդիկ են մոտենում ու ասում՝ ֆիլմի նույն դեպքն իրենց ընտանիքում է տեղի ունեցել, երբ հանգուցյալներին շփոթել ու տարբեր տներ են տարել։

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի գլխավոր «մեղավորին» մարմնավորում է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ով գրեթե ֆիլմի ամբողջ ընթացքում դագաղում է եղել, դրա հետ կապված Գոռ Կիրակոսյանը հետաքրքիր պատմություն հիշեց. «Դերասաններ կային, որ առաջարկել եմ՝ խաղային այդ դերը, բայց քանի որ երիտասարդ ռեժիսոր էի, ինձ չվստահեցին։ Հրանտին ես այլ կերպարում էի ցանկանում տեսնել, բայց նա ասաց՝ ուզում եմ ֆիլմի ձայնը լինել, ասացի՝ եթե ուզում ես ձայնը լինել, պետք է դագաղում պառկես ու հանգուցյալի դերը խաղաս։ Իր համար ծանր էր, քանի որ պառկած ժամանակ շնչելիս նրա փորը բարձրանում, իջնում էր, ու Հրանտը, եթե կադրում երևում է, շունչը պահած է։ Մենք նկարահանում էինք օգոստոս ամսին, նա էլ կոստյումով էր, շոգին անընդհատ քրտնում էր, ես էլ չէի թողնում՝ դագաղից դուրս գար՝ կոշիկները չկեղտոտելու համար»։

Ֆիլմի վերամշակման համար պահանջվել է շուրջ վեց ամիս, և այս տարբերակը դեռ ոչ ոք չի դիտել. միայն մի քանիսը, որոնց Գոռ Կիրակոսյանն է ցույց տվել։ Անգամ դերասանները դեռ չգիտեին՝ ինչպես են նորովի տեսնելու ֆիլմը։

«Երբ սկսեցինք վերամշակման գործընթացը, հասկացա, որ ֆիլմը չենք կարող փոփոխել, որովհետև այս ֆիլմը ստացված է. այն իր էներգիան փոխանցել է հանդիսատեսին, նրանք էլ՝ նույնը ֆիլմին, ու ես ընդհանրապես չցանկացա այն ձևափոխել»,-ասում է ռեժիսորը։

Ֆիլմում նկարահանվել են նաև Դավիթ Թովմասյանը, Նարեկ Ղափլանյանը, Խորեն Լևոնյանը, Արաքսյա Մելիքյանը, Վահագն Սիմոնյանը, Անի Պետրոսյանը, Արմեն Մարգարյանը, Վահագն Գալստյանը, Ջուլիետա Բաբայանը և այլք: 

Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված