ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները համալիր վարժանք են անցկացրել հնարավոր խախտումների կանխման և դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ:
«Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են համալիր վարժանք՝ հնարավոր խախտումների կանխման և «Հյուսիս» պատասխանատվության գոտու դիտակետերում անվտանգության ապահովման ուղղությամբ։ Մարզման ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխման և դիտակետերի վրա հարձակման հետ մղման խնդիրները», — նշված է հաղորդագրության մեջ:
Ավելին՝ այստեղ