Գերմանիայում կտրուկ ավելացել են ֆաշիստական գրքի վաճառքի ծավալները
ԱշխարհԳերմանացի հրատարակիչ Անդրեաս Վիրշինգը, որը 1 տարի առաջ բազմաթիվ մեկնաբանություններով ու բացատրություններով հրապարակել է Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ» գիրքը, պատմել է, որ վերջին շրջանում գրքի վաճառքի ծավալները զգալիորեն աճել են:
2016 թվականին թողարկված առաջին տպաքանակը բաղկացած էր 4000 օրինակից: Այս պահի դրությամբ վաճառվել է արդեն 85000 օրինակ: Վիրշինգը նշում է, որ այս արդյունքն անսպասելի էր: Հունվարին լույս կտեսնի 6-րդ տպաքանակը:
Նոր հրատարակության կազմի վրա բացակայում է Հիտլերի նկարը: Հրատարակության կազմակերպիչները տեքստին կցել են գիտնական պատմաբանների քննադատական մեկնաբանությունները: