Դավիթ Տոնոյանին ձերբակալել են
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ձերբակալել են, և շուտով ԱԱԾ քննչական դեպարտամենտը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան։ Տեղեկությունը հայտնում է«Հրապարակ» թերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ–ն խուզարկում է Դավիթ Տոնոյանի բնակարանը։
Զուգահեռ խուզարկություններ էին ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:
Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ: Պարբերականի տվյալներով` հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին:
Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն սեպտեմբերի 25-ին հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետը ձերբակալված է նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ավելին՝ այստեղ