Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, թուրքերը սկսել են նահանջել
ԱշխարհՄի շարք լրատվամիջոցներ, մեջբերելով Սիրիայի ռազմական շրջանակներում աղբյուրները, հայտնում են, որ թուրքական բանակը նահանջում է Սիրիայի Իդլիբ նահանգի հարավային հատվածից դեպի հյուսիս: Դա սկսվել է՝ Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո։ Տեղեկատվությունը Լենտա.ռու-ի փոխանցմամբ՝ հայտնում է Avia.pro ռեսուրսը:
Իդլիբի մի մասից արդեն դուրս են եկել թուրքական տանկերը և այլ զրահատեխնիկան: Զորամասերի տեղաշարժը տեղի է ունենում M4 մայրուղով: Միևնույն ժամանակ, թուրքական բանակը պահպանում է վերահսկողությունն այդ մայրուղու վրա:
Սեպտեմբերի 29-ին Սոչիում բանակցություններ են տեղի ունեցել Պուտինի և Էրդողանի միջև: Կողմերը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել երկրների միջև տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցությունը:
Ավելին՝ այստեղ