«Ես ընդհանրապես թույլ չեմ տալիս կենացս խմել». Հակոբ Հակոբյան
ՀասարակությունԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը Ամանորյա տոները Հայաստանում է դիմավորում է, անցկացնում է ընտանիքի հետ: Tert.am-ի հետ զրույցում Հակոբյանը պատմեց, որ նոր տարվա գիշերն այցելել է գերեզմաններ, ընտանիքով հարգել են հանգուցյալներին:
«Ամեն տարի ժամը 12-ին ընտանիքի բոլոր անդամներով գնում ենք գերեզման, հիշում ենք մեր կորցրած հարազատներին, հետո գնում ենք տուն, սովորականի պես անցկացնում ենք: Անցած-գնացածն ենք հիշում, առանձնակի աշխուժություն չենք դրսևորում»,- ասաց Հակոբյանը:
Պատգամավորը նշեց, որ իրենց տուն էլ մնացածի պես հյուրեր են եկել ու շարունակում են գալ:
Հակոբյանը նշեց նաև, որ ինքը սեղանի շուրջ կենացներ չի ասում՝ չի սիրում: «Ես ընդհանրապես կենաց չեմ ասում, ոչ էլ թույլ եմ տալիս կենացս խմել: Ամբողջ կյանքում ծնունդ չեմ արել, թույլ չեմ տվել: Նվեր ընդհուպ երբ տալիս են, հրաժարվում եմ: Չեմ սիրում»,- նշեց գործարարը::