17-ամյա աղջկան վրաերթի է ենթարկել ու ներկայացել ոստիկանություն
Բաց մի թողեքՀունվարի 3-ին, ժամը 19.25-ին, Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա քաղաքացուհի, որի հարազատները հայտնել են, որ վնասվածքը ստացել է Երեւանի Շահումյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 31-ամյա Արթուր Հ.-ն, ով ժամը 22.00-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Բատիկյան փողոցի թիվ 47 տան մոտ իր վարած «ՎԱԶ 111130» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն:
Կատարվում է քննություն: